Բացառիկ բացահայտում. ի՞նչը կարող է կանխարգելել գլխուղեղի կաթվածն ու ինֆարկտը
ԼԱՅՖ![]()
Med.tert.am-ը գրում է.
Ամերիկացի գիտնականները պնդում են, որ ամեն օր հունական ընկույզ օգտագործելու դեպքում կարելի է կանխարգելել գլխուղեղի կաթվածն ու սրտամկանի կաթվածը:
Գիտնականներն անց են կացրել մի ուսումնասիրություն, որին մասնակցել է ավելորդ քաշ ունեցող և ճարպակալմամբ տառապող 15 մարդ: Գիտնականները կամավորներին բաժանել են երկու խմբի, որոնցից առաջինին տալին էին ճարպոտ սնունդ և հունական ընկույզների հիմնան վրա պատրաստված ըմպելիք, իսկ երկրորդ խմբին նույն ճարպոտ սնունդը, սակայն պլացեբո-ըմպելիք:
Գիտնականները չափում էին ճարպերի և ինսուլինի մակարդակները կամավորների արյան մեջ մինչ սննդի ընդունումը և դրանից հետո, իսկ ուլտրաձայնային հետազոտության միջոցով ստուգում էին, թե ինչպես է արյունն անցնում զարկերակներով:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սննդակարգում հունական ընկույզ ներառելու դեպքում զարկերակների խցանման գործընթացը կանգ է առնում: Վնասակար ճարպերի մակարդակի նվազման շնորհիվ նվազում է նաև խցանման ու սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:



