Հայտնի է ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ խորհրդարանական ընտրություններից առաջ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը: Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.564.19 5, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 28.277:
Ոստիկանության հաղորդած տվյալների համաձայն` հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 915 է, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 197:
Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվն, ըստ տվյալների, 2001 է:
Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընդհանուր թիվը:



