Ողբերգական ավտովթար Լոռիում. կա 1 զոհ, 4 վիրավոր (ֆոտո)
ՖՈՏՈԼոռու մարզում, Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտակայքում, այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։
NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ ժամը 07։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 107-րդ կմ հատվածում՝ Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող ճանապարհին, իրար են բախվել «ՎԱԶ 2106» և «Oka» մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է։ Դեպքի վայրում աշխատել են Լոռու ճանապարհային ոստիկաններն ու քննիչները:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասով:
.jpg)
.jpg)

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
4
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



