Շպռոտը Լիլուի որդու մասնակցությամբ հոլովակ է հրապարակել
ԼԱՅՖԱՄՆ-ում բնակվող Շպռոտն իր Instagram-ում կիսվել է Լիլուի որդու հոլովակով: Երգչուհին կարճ տեսանյութ է հրապարակել՝ գրելով.
«Ծանոթացեք Ռոբի հետ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Շպռոտն իր հետեւորդներին ուրախացրել էր նոր լուսանկարներով։ Վառ դիմահարդարման սիրահար երգչուհին, սակայն, այս անգամ հանդես է եկել առանց շպարի։

«Փորձում եմ սովորել ինձ՝ առանց դիմահարդարման եւ ֆիլտրերի»,-լուսանկարները մեկնաբանել է նա։
Երկար դադարից հետո վերջերս Շպռոտը հանդես եկավ նոր տեսահոլովակով՝ նկարահանած «Կտրիճ Դավո» երգի հիման վրա:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով տեսահոլովակի վերաբերյալ քննարկումներին, երգչուհին ասել էր. «Մարդկանց բացասական կարծիքն ինձ համար նորություն չէ: Դա էլ է կարծիք…Շնորհակալ եմ բոլորին, ովքեր դիտել են տեսահոլվակն ու արտահայտվել են…Փորձում եմ ամեն ինչ սրտիս մոտ չընդունել»։



