Ղարաբաղում զոհ ունենք. զոհված զինծառայողն Արցախից է, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտ (Ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 31-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետեւանքով, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1993թ. ծնված Գոռ Գեւորգի Հովհաննիսյանը
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
Զոհված զինծառայողը Արցախի Կովսական քաղաքի բնակիչ էր, նրա ընտանիքն այս պահին բնակվում է Մարտունի քաղաքում: 24-ամյա Գոռ Հովհաննիսյանն ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, որից հետո ծառայության է անցել ՊԲ-ում:
Նա ընտանիքի ավագ զավակն էր, ունի իրենից փոքր երկու եղբայր, որոնցից մեկն այժմ Պաշտպանության բանակում ժամկետային զինծառայող է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այօր ժամը 14:45-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետեւանքով, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1993թ. ծնված Գոռ Գեւորգի Հովհաննիսյանը:
.jpg)
.jpg)



