Մի քանի երկրներ պատրաստ են հրաժարվել «Եվրատեսիլ»-ից հաջակցություն Սամոյլովայի. EBU
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵվրոպական հեռարձակողների միության (EBU) ղեկավար Ինգրիդ Դելենտրեն Ուկրաինայի իշխանություններին պաշտոնապես ծանուցել Է «Եվրատեսիլ-2017»-ին մասնակցելուց մի քանի երկրների հրաժարվելու մտադրության մասին Ուկրաինայի անվտանգության խորհրդի (ՈւԱԽ) կողմից երկիր ռուս երգչուհի Յուլյա Սամոյլովայի մուտքի արգելման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է oikotimes.com ռեսուրսը, որը մասնագիտանում Է մրցույթի վերաբերյալ նորությունների լուսաբանման բնագավառում:
Դելենտրեն համապատասխան նամակով դիմել Է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանին:
«Եթե դուք հաստատեք մուտքի արգելքը (Սամոյլովայի համար), դա որոշակիորեն խիստ բացասաբար կազդի Ուկրաինայի միջազգային համբավի վրա»,-հայտարարել Է Դելենտրեն:
Ինչպես գրել Է EBU-ի ղեկավարը, միության առանձին անդամ երկրներ քննադատել են Յուլյա Սամոյլովային «Եվրատեսիլ»-ին չթողնելու ՈւԱԽ-ի որոշումը եւ հայտարարել, որ կարող են հրաժարվել մրցույթին մասնակցելուց:
Նաեւ Դելենտրեն չի բացառել, որ ապագայում Ուկրաինային կհեռացնեն կազմակերպության միջոցառումներին մասնակցելուց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



