Ի՞նչ խաղ է գնում
ՔԱՂԱՔԱԿԱՆ1in.am-ը գրում է.
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Եվրասիական նախագծերին Ադրբեջանի հավանական մասնակցությունը: Լավրովը, նկատելով, որ միության անդամների թիվը 3-ից հասել է 5-ի, նշել է, թե դա վկայում է, որ միությունը առավելություն է տալիս անդամ երկրներին:
Լավրովի հայտարարությունը վկայում է, որ ռուս-ադրբեջանական հարաբերության օրակարգում շարունակում է լինել Ադրբեջանի՝ Եվրասիական միությանն անդամակցելու հարցը: Թե ինչ փուլում է այն՝ դժվար է ասել, սակայն Լավրովը այդ անդամակցումը կամ գործընթացը համարում է փաստորեն հավանական:
Ավելորդ է թերևս ասել, որ այդ հավանականությունը չի կարող առնչություն չունենալ Ղարաբաղյան խնդրի հետ, առավել ևս, որ Բաքուն դեռևս մեկ-երկու տարի առաջ է հայտարարել, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթացի պարագայում Բաքուն կարող է մտածել ԵՏՄ անդամության մասին: Այդ մասին հայտարարել է անգամ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը: Թե ինչ է ենթադրում Ադրբեջանը կարգավորման առաջընթաց ասելով՝ նույնպես դժվար չէ կռահել: Դա մոտավորապես, այսպես ասած, կազանյան կամ լավրովյան պլանն է, առնվազն:
Շարունակությունը՝ այստեղ:



