Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնում հայկական լրատվամիջոցներին անաչառության համար
ՔԱՂԱՔԱԿԱՆԱռաջին անգամ հեռուստատեսությունները գտնվեցին պատշաճ մակարդակի վրա և ներկայացրեցին բոլոր քաղաքական ուժերին անխտիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին քարոզարշավի ամփոփման մամլո ասուլիսում ասաց «Հայկական Վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նրա դիտարկմամբ` Հայաստանում չկա քաղաքական կազմակերպություն, որը կփորձի պնդել, թե իր ուղերձը չի կարողացել հասցնել ժողովրդին:
«9 կուսակցությունները և դաշինքները շատ լավ հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց մոտեցումները և ծրագրերը: Շնորհակալություն ենք հայտնում լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ովքեր լուսաբանեցին քարոզարշավի ընթացքը: Իհարկե, եղան ուղղորդված, պատվիրված նյութեր, սակայն մենք ըմբռնմամբ ենք մոտենում դրան»,-ասաց ՀՎԿ առաջնորդը` հավելելով, որ իր առաջին ուղերձը երախտիքի խոսք է՝ ուղղված բոլոր լրատվամիջոցներին:



