Երևան, 09.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ամուսինս ինձ թևեր է տալիս». Արծվիկ

ԼԱՅՖ

Tert.am Life–ը երգչուհու հետ  բացառիկ զրույց է ունեցել, որի ընթացքում նա խոսել է ելույթի նախապատրաստական աշխատանքների, ակնկալիքների և քննադատությունների մասին։

«Օրս այնքան լեցուն է, ամեն բան այնքան արագ է տեղի ունենում, որ, երբեմն, նույնիսկ չեմ նկատում, թե ինչպես է այն սկսվում և ավարտվում: Թեև շրջապատումս բոլորն անդադար ասում են, որ պետք է առավելագույնս հանգիստ լինեմ, չնյարդայնանամ, ուժերս պահեմ մրցութային փուլի համար, այնուամենայնիվ, պետք է խոստովանեմ, որ դա այդքան էլ հեշտ չի ստացվում: Այս ընթացքում, առավել քան երբևէ, գնահատում եմ միասնության ուժը: Ինչ վերաբերում է նախապատրաստական աշխատանքներին` ստեղծագործական բուռն ընթացքի մեջ եմ՝ ծանոթանում և ուսումնասիրում եմ աշխարհի էթնիկ երաժշտությունները, խաղ-մարտահրավերների միջոցով նաև աշխարհին ծանոթացնում հայկական երաժշտական գանձարանին: Այս ընթացքում, կարծես, աշխարհի մի մասնիկ լինեմ: Բացի այդ, նաև ակտիվ փորձերի փուլում եմ. օրս սկսվում է փորձով, ավարտվում փորձով՝ երգի, պարի, հագուստի»,– պատմեց Արծվիկը։

«Fly With Me» տեսահոլովակի պրեմիերայից հետո շատերը քննադատեցին այն։ Երգչուհին նշեց, որ աշխատում է ուշադրություն չդարձնել այդ ամենին և չկոտրվել։ ««Եվրատեսիլն» առանձնահատուկ մրցույթ է։ Հիմա եմ հասկանում, թե որքան բարդ և պատասխանատու է որևէ մասնակցություն ունենալ տվյալ գործընթացում: Ամիսներ շարունակ քո յուրաքանչյուր ասված կամ չասված բառը, քայլը, կատարումը, հագուստը ամբողջ աշխարհի քննադատ հայացքի ուշադրության կենտրոնում է: Եվ պետք է չկոտրվել, չհիասթափվել, ամուր մնալ, չափից շուտ կամ շատ չոգևորվել. մի խոսքով՝ զգացմունքների և զգացողությունների ճիշտ վերահսկողություն է պետք կարողանալ պահպանել»,– նկատեց երգչուհին։

Արծվիկը, խոսելով «Fly With Me» երգի հիթ դառնալու և սիրվելու մասին, ասաց. «Եթե բանաձևային ճշգրտությամբ կարողանայինք նշել, թե ինչ է պետք երգին` հիթ դառնալու համար, հնարավոր կլիներ վստահորեն պատասխանել այս հարցին: Իմ կարծիքով` կարևոր է երգում որոշակիորեն ներկայացնել սեփական պատմությունը: «Fly with me»-ում իմ պատմությունն է, որտեղ յուրաքանչյուրը կարող է իրենը տեսնել. չէ՞ որ բոլորս էլ մեր ներսում ունենք զգացմունքներ, լույս ու սեր։ Գլխավորը` բացահայտվելու հնարավորության ստեղծումն է: Համենայն դեպս, մեծ է ցանկությունս, որ երգը տեղ գտնի մարդկանց երգացանկերում և հաճախ լսելու ցանկություն առաջանա: Եթե այս բաղադրիչները լինեն, մեր գործը հաջողած կհամարեմ»։

Արծվիկից հետաքրքրվեցինք, թե ինչ բեմադրություն  է լինելու «Եվրատեսիլ»–ի բեմում։ Չբացելով փակագծերը` երգչուհին ասաց. «Ես էլ Ձեզ պես անհամբեր սպասում եմ մայիսի 9-ի ելույթիս։ Դեռ շատ փակագծեր չեմ կարող բացել, բայց վստահ եմ` Հանրայինի թիմը հետաքրքիր և անսպասելի բեմական լուծումներ կառաջարկի: Ինչ վերաբերում է ներքին զգացողությանս, ապա, անշուշտ, հաղթական  եմ տրամադրված, քանի որ ցանկանում եմ հայրենակիցներիս ու երկրպագուներիս ևս մեկ անգամ եվրատեսիլյան տոնը վայելելու և հպարտանալու հնարավորություն տալ»։

Ի դեպ, Արծվիկը այս ամիս նշել է իր ամուսնության 1–ամյակը։ Երգչուհու հետ խոսեցինք նաև ամուսնու աջակցության մասին։ «Ամուսինս իմ ամենահավատարիմ երկրպագուն է: Նա չափազանց ուշադիր ու հոգատար է իմ նկատմամբ, ինձ թևեր է տալիս ու ոգեշնչում ամեն վայրկյան: Ես շատ երջանիկ եմ, որ իմ կյանքի հենց այս պատասխանատու ժամանակահատվածում կողքիս ունեմ նրան»,– եզրափակեց երգչուհին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

«Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Արցախի ժողովուրդն ունի իր հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք. Էդմոն Մարուքյան Մայիսի 9-ը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարի, հերոսության և ազգային արժանապատվության ոգին. ՀայաՔվեԵրասխի կիսակառույց գործարանը որպես Նիկոլի պահած ինքնիշխանության լավագույն օրինակ. Էդմոն ՄարուքյանՀիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք. Գագիկ ԾառուկյանԲՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածուները այցելեցին անմար կրակի մոտ. տեսանյութՏնտեսական բարեփոխումները հաճախ ցավոտ են լինում, բայց դրանք չպետք է լինեն կործանարար. Հրայր ԿամենդատյանՀայ ժողովուրդը պայքարում է հրեշավոր համակարգի դեմ, որ հայ մնա. Մենուա Սողոմոնյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Հաղթանակ» զբոսայգին (ուղիղ) Ինչպիսի եղանակ կլինի մայիսի վերջում ՀայաստանումՄեր երկրում իշխանության եկած անհայրենիք թափառաշրջիկները վատնեցին այս փառահեղ հաղթանակը, սկուտեղի վրա Շուշին մատուցեցին թշնամուն. Ա. ՉալաբյանՈւրախ, միասնական , ուղղակի անմոռանալի օր. շնորհակալ ենք բոլորիցդ, մեր սիրելիներ. Նարեկ ԿարապետյանԱրևմուտքը կամաց-կամաց փորձում է լեգիտիմացնել Հիտլերի և նրա դաշնակիցների գաղափարները. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավի մեկնարկն ու իշխանության վախերը Աշխարհում քննարկվող հանտավիրուսը․ կա՞ վտանգ Հայաստանի համար«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվ Վարչապետ լինելն ավելի կարևոր չէ, քան Հայաստանի լինելը. Էդմոն ՄարուքյանԱյսօր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրն է Ալիևը Արցախի, մեր պայքարի, դրա արդյունքների մասին ավելի հարգանքով է խոսում, քան Փաշինյանը․ Վահե Հովհաննիսյան Վթարի հետևանքով սատկել է բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը. ՇՄՆ-ն կոչ է անում վարորդներին զգոն լինել Ձերբակալվել են խուլիգանություն կատարած և Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածած անձինք ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Հայը դավաճան լինել չի՛ կարող. Մհեր ԱվետիսյանՎթար է. ջուր չի լինելու Նոր տվյալներ՝ հանտավիրուսից. ի՞նչ իրավիճակ է Հայաստանում Նույնիսկ քաղցկեղ․ ԱՀԿ փորձագետը զգուշացնում է մարմելադի վտանգների մասին Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բախվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Պուտինը և Լուկաշենկոն հանդիպել են Կրեմլում «Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակով Ուրախ եմ հայտարարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում եռօրյա զինադադարի մասին․ Թրամփ Մենք երբեք թույլ չենք լինելու. մի՛ կասկածեք․ Սամվել Կարապետյան«Երևանի գինու օրերը» փառատոնի օրերին մի շարք փողոցներ փակ կլինեն Մեր հաղթանակները գալիս են․ Սամվել ԿարապետյանMicrosoft-ը բացատրել է Windows-ի թարմացումների երկար տեղադրումը Երկամարտի 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Տպավորությունն այնպիսին է, որ ստելն այլևս ամոթալի չէ․ Ռոբերտ ՔոչարյանՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանԾառուկյանը պաշտոնական կարգավիճակ է ստացել Սպիտակ տանը նախատեսված UFC-ի մրցաշարում Եվրամիությունը կարող է միջամտել ՀՀ ընտրություններին․ Ռուսաստանի ԱԳՆ Ժողովուրդ ջան, դուք ցույց տվեցիք, որ ուժեղ եք. Արամ ՎարդևանյանՏիմատին, Սևակ Խանաղյանը և Աննա Աստին մեկ բեմում ելույթ կունենան Երևանում Ինչպես է տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանն իր տան բակում շփվում աջակիցների հետՄենք միասին պարտավոր ենք պայթեցնել Ալիևի փչած փուչիկը, պիտի անենք սա շատ շուտով. ԿարապետյանԲոլորս գնում ենք մեր համայնքներ ու ասում, որ Հայաստանն ուժեղ է լինելու. Նարեկ ԿարապետյանԱլիևի մարզպետը հանձնեց հողերը, խայտառակեց մեզ. ժողովուրդ ջան, ինձ մենակ չթողնեք. Սամվել ԿարապետյանՎաղը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները այցելելու են Հաղթանակի զբոսայգի և Եռաբլուր զինվորական պանթեոն․ Էդմոն Մարուքյան«ՀայաՔվեի» անդամները մասնակցում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին նախընտրական համերգ-հանրահավաքին` Երևանի Հաղթանակ զբոսայգումՈւթ տարի անցավ սրա պաշտոնամուտից. նայե´ք, հիշե´ք ու սրան պաշտպանողներին հիշեցրե´ք, թե ինչեր է ասել, և ինչ է արել․ Դավիթ Սարգսյան