Լոռու մարզում հսկայական քարն ընկել է բանվորի վրա. նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոռու մարզի Դսեղ գյուղում, մարտի 29-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 17։00-ի սահմաններում Դսեղում գտնվող քարի մշակման արտադրամասում վերամբարձ մեքենայով (ԿԱՌ) հսկայական քարը բարձրացնելիս այն շրջվել եւ ընկել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 51-ամյա Սարգիս Անտոնյանի վրա։
Դսեղ համայնքի ղեկավար Գառնիկ Հովսեփյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ վիրավորը Վանաձորի Բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Նրա խոսքով` մահացածը ապրում էր Վանաձոր քաղաքում, նա աշխատում էր քարի արտադրամասում` որպես բանվոր:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



