Կառավարությունն օժանդակում է «Ռուսալ Արմենալ»-ի ներդրումային ծրագրին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգեց «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ներդրումային ծրագիրն ուղղված է փայլաթիթեղի արտադրության ընդլայնմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, արտոնությունը կտարածվի 423 մլն դրամ արժողությամբ սարքավորումների խմբաքանակի վրա (մոտ 870 հազար դոլար)։
«Primetals Technologies Limited» համակարգը թույլ կտա մեծացնել փայլաթիթեղի արտադրությունը եւս 5600 տոննայով։ Արդյունքում ձեռնարկությունում եւս 4 աշխատատեղ կստեղծվի՝ 389 հազար դրամ (մոտ 800 դոլար) միջին աշխատավարձով։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



