Թուրք պաշտոնյաները բոյկոտել են Ռուսաստանի տոնը՝ Հայոց ցեղասպանության մասին Պուտինի հայտարարության պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ազգային տոնին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Անկարայում ՌԴ դեսպանատանը, հայտնում է Sabah-ը։
Պաշտոնական Անկարան, սակայն, շարունակել է ՌԴ-ի դեմ բոյկոտը՝ պայմանավորված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 1915-ի դեպքերը ցեղասպանություն կոչելու փաստով։
Ոչ մի պաշտոնյա ՌԴ-ի օրվան նվիրված միջոցառմանը չի մասնակցել։
Պուտինն Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում մասնակցել էր Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառմանն ու ասել էր, որ «1915 թվականի ապրիլի 24-ին տեղի է ունեցել պատմության ամենասարսափելի ու ողբերգական դեպքերից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը»։
Անցյալ տարի դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը մասնակցել էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը։
Աղբյուրը` Tert.am
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



