Երևան, 07.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքիան սերիալների «հետին պլանում» ասում է այն, ինչ ուզում է ասել

ԲԼՈԳ

Մինչ մենք արհամարհում ենք հարևան պետությանը, այն՝ շնորհիվ թիրախավորված պրոպագանդայի, գնալով ավելի ամուր  ու ներկայանալի է դառնում՝: Թուրքիան ստիպել է աշխարհին յուրաքանչյուր օրվա որոշակի հատված նվիրել թուրքական սերիալներին: Դրանք շատ տարածված են Գերմանիայում, Ռուսաստանում, մեծաթիվ այլ երկրներում: Օրինակ, «Փառահեղ դար» հեռուստասերիալն ամբողջ աշխարհում ունի հարյուր հիսուն միլիոն դիտող, ցուցադրվում է աշխարհի 42 երկրում, «Սև սերը» թարգմանվել է տասից ավելի լեզուներով և այլն:  Կմտածեք՝  պարզունակ սերիալներ են, ինչի՞ վրա ենք կենտրոնանում: Իսկապես, դրանց մեծամասնությունը կանխատեսելի սցենարական լուծումներ ունեն, համեմված են անհեթեթ, խիստ ռոմանտիկ զրույցներով: Բայց Թուրքիան «հետին պլանում» ասում է այն, ինչ ուզում է ասել: Եվ դա ասում է ոչ թե բուն սցենարով, այլ մատուցմամբ ու դետալներով, որոնք առաջին հայացքից չենք կարող նկատել:

«Փառահեղ դարը» դիտելիս տպավորություն է, թե Տիգրան Մեծն իր ծովից ծով Հայաստանով անհաջողակ կզգար իրեն՝ եթե տեսներ գոնե մեկ սերիա: Տպավորություն է, թե Աստված ստեղծել է երկինքը, երկիրը, լույսը բաժանել խավարից ու անմիջապես հորինել հենց թուրքերին, այդ իսկ պատճառով էլ նրանք այդքան զորեղ կայսրություն ունեն: Պատմությունն ամբողջովին խեղաթյուրված է, խառնել են փաստերն ու տեղ-տեղ անգամ ժամանակագրությունը: Էլի կասեք՝ գրողը տանի թուրքերին, թող իրենց ստով տապակվեն, մեկ է, իրական պատմությունը խմբագրել չեն կարող: Բայց արի ու տես, որ հարյուր հիսուն միլիոնանոց լսարանը չգիտի, որ նրանք ստում են: Այդ հսկա լսարանը պատմություն չի կարդալու, բայց, այ, սերիալ դիտում է: Եվ տեսնում է, իբրև թե մեր տեղանքում Թուրքիան ամենահզոր պետությունն է: Սա՝ սյուժետայինը: Տեխնիկական առումով սերիալները նույնպես փայլում են. գրագետ ընտրված դերասանական կազմ, նկարահանումների բարձր որակ, մեդիայի կողմից բազմալեզու հարցազրույցներ, հոդվածներ՝ սերիալի հերոսների հետ ու մասին: Թուրքիան թիրախավորել է սերիալները՝ որպես մեծամասնությանը հասանելի պրոդուկտ և չի սխալվել: Շատ հայտնի է նաև «Սև սեր» հեռուստասերիալը, որի ամեն մասը տևում է երկուսուկես ժամ: Եվ պատկերացրեք, մարդիկ մեծագույն սիրով դիտում են այն՝ շաբաթվա մեջ ութից տասը ժամ նվիրելով արդեն սիրելի դարձած կերպարներին: Հասարակ պատմություն է. շատ գեղեցիկ աղքատ տղան սիրահարվում է գեղեցկուհի և ունևոր աղջկա, հետո ինչ-ինչ պատճառներով աղջիկն ամուսնանում է այլ տղայի հետ, աղքատ տղան հարստանում է, գալիս է վրեժ լուծելու, բայց երկուսը դեռ իրար են սիրում…Աշխարհի պես ծեծված ու հին սյուժե, ոչ մի կարևոր բան: Բայց սերիալը սկսվում է նրանով, որ գլխավոր հերոսը՝ Քեմալը (ուշադրություն դարձրեք՝ ինչ անուն են ընտրել ամենադրական ու գեղեցկադեմ երիտասարդի համար) գրադարանում Էմիլ Զոլա է վերցնում, ինչը խոշոր կադրով ցույց են տալիս: Մենք ենք, չէ՞, ասում, որ անգրագետ ազգ են, փնթի, չկանոնակարգված: Գլխավոր հերոսներն ունեն բարձրագույն կրթություն, սերիալում խոսում են առօրյա, բայց կիրթ լեզվով՝ ի տարբերություն մեր  սերիալային չոքեչոք հայերենի: Փողոցները փայլում են, ծովը շողում է: Այդ փնթիների տները, ի տարբերություն հայկական որոշ սերիալների ՝ ճչան ոսկեգույն, խայտառակ անճաշակ տների, կահավորված են մինիմալիստական ոճով. փայտե, թանկ կահույք, միատոն գունային անցումներ, պատերին՝ մեծ, թափանցիկ պատուհաններ, ծաղկամաններ: Ֆրանսիական տներ են հիշեցնում, կարողացել են նման զգացողություն առաջացնել: Ոչ մի ոսկեգույն ու սեղանին շպրտած դոլլարներ, ամեն բան ճաշակով է ու չափավոր:

Հատուկ շեշտադրված են թուրքերի բնավորության գծերը, սովորությունները, մշակույթը: Տղամարդիկ խիստ են, ձգտող ու ստեղծող, ընտանիքը անվիճելի արժեք է բոլորի համար, մեծի խոսքն օրենք է, կանայք խնամված են և նվիրված օջախին: Գրեթե բոլոր  առիթների ժամանակ նրանք ուտում են տոլմա, լավաշ՝ պարտադիր շեշտելով՝ մեր ուտեստը, մեր ավանդական ուտեստը, և այլն: Մինչ մենք յունեսկոներում կոկորդ ենք պատռում ինչ-ինչ ուտեստներ «հայաֆիկացնելու» համար, թուրքերը պարզունակ սերիալների օգնությամբ հարյուր հիսուն միլիոն մարդու սովորեցնում են, որ տոլման, լավաշը, և այլ հայկական ուտեստներ թուրքական են: Վերջ, հարցը լուծված է: Ո՞ւմ է պետք ՅՈՒՆԵՍԿՕ-յի վկայագիրը, անգամ եթե երդվեն, թե տոլման հայկական է: Բելգիացին կգնա Ստամբուլ, կպատվիրի թուրքական տոլմա, սերիալում է տեսել:

Կասենք՝ դե մեծ երկիր է: Վերջում էլ կավելացնենք ամենասիրելի արդարացումը՝ ծով ունեն, նավթ ունեն, դրա համար էլ կարողանում են:

Իսկ մենք չե՞նք կարողանում  մեր հերոսին էլ գրադարանում նկարահանել, չե՞նք կարողանում գիտակցել, որ կարմիր փայտից նուրբ կահույքն ավելի շքեղ է, քան ոսկեգույն արձանը՝ տան մեջտեղում դրված, և դա, մեղմ ասած, ծիծաղելի է: Չե՞նք կարող արգելել սցենարիստներին՝ չգրել երկխոսություն՝ «էթալ, հելնել, սֆթուց» բառերով: Դժվար չէ: Կասենք՝ բոլոր ոլորտները գրավել են կիսագրագետները, ի՞նչ անենք: Սցենարիստներն էլ կարդարանան՝ ինչ դիտում են, դա էլ գրում ու նկարահանում ենք:

Իսկ Թուրքիան չի նկարահանում այն, ինչ դիտում են: Նա ստիպել է ութամյա կրթությամբ տնային տնտեսուհուն  «Գուգլի» օգնությամբ պարզել՝ ով է Էմիլ Զոլան: Ստիպել է աչք փակել պատմական փաստերի վրա ու  բազմագույն, հետաքրքիր սերիալի միջոցով այլ պատմություն անգիր անել ու տարածել:

Մեզ չեն ստիպում դիտել մեր սերիալները, դրանք կարելի է բոյկոտել այնքան, մինչև որոշ սցենարիստներ կամ այլ գործով կզբաղվեն, կամ կկատարելագործվեն այնքան, որ անգամ ամենատրիվիալ սերիալից տասը րոպե դիտելիս սիրտդ չի խառնի, ու կհասցնես որևէ պետքական բան քաղել քեզ համար: Արդարանում ենք, թե լայն մասշտաբների համար է, պետք է հասկանալի լինի…Թուրքական սերիալն իրոք լայն մասշտաբների համար է, հարյուրավոր միլիոն դիտումներ բերող: Եվ այստեղ «մեղավորը» ամենևին էլ ծով ու նավթ ունենալը չէ: Ուղղակի նստել ու որոշել են, որ մարդկանց պետք է սովորեցնեն որակյալ կադրի, մաքուր խոսքի ու  արագ ընթացող սյուժեի: Ով կհամապատասխանի, կաշխատի, ով չի համապատասխանում, չի համագործակցում: Պարզ ու կոնկրետ որոշում, որը տվեց իր արդյունքները:

Թուրքիան պրոպագանդում է այն, ինչ իրեն է ձեռնտու: Մեզ մնում է դասեր քաղել հարևան երկրից, ու ոչ թե ձևացնել, թե նրանք գոյություն չունեն, այլ ապացուցել, որ մենք կարող ենք առանց իրենց պես ստելու էլ որակ ստեղծել: Բազմաշերտ պատմությունը թողած, նկարահանում ենք թմրամոլների ու անուղեղ տիկնիկների մասին արհեստական պատումներ, Մաթևոսյան ու Բակունց քարոզելու փոխարեն մարդկանց, չգիտես՝ ինչու, սովորեցնում ենք, որ հարուստ լինելը շատ վատ բան է, բոլորս պետք է աղքատ լինենք, այլապես հեռուստացույցի հարուստների պես վատը կդառնանք: Կարող ենք շատ ավելին, միայն թե ցանկություն է պետք, որովհետև վատի կողքին նաև տեսնում ենք, որ որոշ մասնագետներ փորձում են փրկել ոլորտը, ուղղակի համատարած խավարի մեջ փոքր լամպերը աղոտ են երևում: Ու մի խնդրանք սերիալ ստեղծողների մեծամասնությանը. մտածեք թուրքական սերիալների հաջողության մասին՝ նախքան հերթական սերիան փչացնելը: Բայց ոչ թե փորձեք անհաջող կրկնօրինակել, ինչպես որ արդեն անում եք, այլ ստեղծեք ձերը, որ որակյալ լինի: Ծովն ու նավթը մեղավոր չեն, որ դուք հեշտ ուղի եք ընտրում՝ քարքարոտ ճանապարհներով երկրում:

Սյունե Սևադա

Ռուսաստանում Հաղթանակի օրվա շքերթը հիմա կախված է մեզանից․ Զելենսկի Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ նրանք համաձայնել են դրան․ Թրամփ «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարի հետ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի արվարձանին. թիրախը «Ռադվան» ուժերի հրամանատարն էրԵս 2020 թվականից հստակ Հ1-ի սև ցուցակում եմ․ Հանրայինն ունի արվեստագետների սև ցուցակ, որոնց մուտքը արգելված է Հանրային․ Նազենի Հովհաննիսյան Առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք՝ Կոտայքի մարզում. Երևան-Սևան ավտոճանապարհի Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին «Միայն մաքուր զգացմունքներ». Իվետա Մուկուչյանը կիսվել է նոր լուսանկարներով Ֆլիկի գործակալը ժամանել է Բարսելոնա՝ նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ երկարաձգելու նպատակով «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ․ հայտնի է՝ ինչ են քննարկել Վեդիում անչափահաս քույրերի դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ․ դատախազություն Հաղթանակի ինժեներ մարշալ Ագանով (տեսանյութ) Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ»Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից․ Զախարովա Ինչպես է Զիրոյանն ընկել բեմի վրա Հայաստանի առաջնությունում «Նոան» հաղթեց «Գանձասարին»․ «Արարատ-Արմենիան» առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ Եկե'ք միասին տոնենք Հաղթանակի օրը, ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ 19:00-ին արի՛ Հաղթանակի զբոսայգի․ Ուժեղ ՀայաստանՍուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր Տնտեսական ծրագիր, որը փոփոխություն կբերի հայերի կյանքին․ փոփոխության համար, ընտրի'ր 3-ը․ Ուժեղ ՀայաստանԱնահիտ Մանասյանը նախընտրական շրջանում կարևորել է ՄԻՊ-ի անկախ, անկողմնակալ և ապաքաղաքական գործունեությունը Աննա Ամրոյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Արտաքսված քաղաքացիներ տեղափոխող հերթական ինքնաթիռն է վայրէջք կատարել «Զվարթնոցում» Առաջարկվում է վերացնել պետական ծառայության տարբեր ոլորտներում գործող պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը Վարշավայում ՀՀ դեսպանությունում պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ կբացվի Ջուր չի լինելու մայիսի 7-ին և 8-ին Առեղծվածային մահվան դեպք Երևանում․ «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է կնոջ մարմին ՊՍԺ-ն պատրաստ է Գոնսալու Ռամուշին վաճառել «Բարսելոնային» Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է նախապատրաստվում․ ՑԱՀԱԼ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը կարող է դառնալ առանցքային գործոն՝ մեր տարածաշրջանի փոխկապակցվածությունը վերածելով իրական տնտեսական հնարավորությունների․ Վահագն Խաչատուրյան Գողության դեպք՝ Երևանում Դավիթ Խուդաթյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է TRIPP նախագծի վերաբերյալ հարցեր ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնին Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել Ադրբեջանի պատճառով երկու անգամ բռնագաղթած լրագրող Մնացական Ազիզյանը և երգչուհի Ջուլետտա Առուստամյանը պատմում են կորստի, հիշողության և հայրենիքի մասինՎեդիում 2 երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են եղել, 3 անձինք են ներգրավված CNN-ի հիմնադիր Թեդ Թըրներն է մահացել Ավտովթարի մասնակից դարձած 19-ամյա վարորդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին․ ՆԳՆ (տեսանյութ) Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ոչնչացվել է «Nestle»-ի մանկական սննդի որոշ խմբաքանակ Նորմա՞լ է, երբ Փաշինյանն իրեն չընտրողներին անվանում է «շուն ու շանգյալ»«Նվաստացնող» 19-ամյա վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք․ Գյումրի Իրանի ՀՕՊ ուժերն ԱԹՍ են խոցել Հորմուզի նեղուցում Հալիձորի բնակիչները Նիկոլ Փաշինյանի սրտիկների մասինՊատմական ռեկորդի շեմին. «Բարսելոնան» կարող է աննախադեպ ցուցանիշ գրանցել Լա լիգայում 31-ամյա տղամարդը սպանել է սիրեցյալինՈչ մի պետություն իր տարածքում մշակութային արժեքներ ոչնչացնելու իրավունք չունի․ Հրայր Կամենդատյան