Քիմ Քարդաշյանի քույրը լուսանկարվել Է Մերիլին Մոնրոյի ոճով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ 21-ամյա Քենդալ Ջենները, Love Magazine հանդեսի համար լուսանկարվել Է այն կերպարով, որին ոճաբաններին ոգեշնչել Է Մերիլին Մոնրոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Daily Mail-ը:
Մանեկենուհուն լուսանկարել են կիսաթափանցիկ ներքնազգեստով՝ մազերը հարդարելով ռետրո-ոճով եւ մակիաժն անելով 1950-ական թվականների ոգով: Կերպարն ամբողջացրել են խոշոր մարգարտե մանյակով: Ֆոտոսեսիայի հեղինակն Է դարձել Ջոն Ռենքինը:
Love Magazine-ի խմբագրությունն իր Instagram-օգտահաշվում մի քանի կադրեր Է ներկայացրել Քենդալի նկարահանումներից, ինչպես նաեւ հրապարակել Է ֆոտոսեսիայի մոտիվներով արված տեսահոլովակ:
Քենդալ Ջենները մոդել Է աշխատում 13 տարեկանից: Նա Victoria՚s Secret-ի «հրեշտակներից» մեկն Է եւ Estee Lauder բրենդի դեմքը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



