Երևան, 17.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու քրգործն ուղարկվել է ՀՔԾ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից 24.03.2017թ.-ին Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին է հանձնվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, 13.03.2017թ.-ին` իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ,  ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՀՈԲ տեսուչ Արթուր Ս.-ն, իր կողմից սպասարկվող տեղամասում նկատելով ավտոմեքենայի ձայնարկիչը բարձր ձայնով միացրած երեք երիտասարդների, նրանցից պահանջել է չխանգարել բնակիչների հանգիստը` հաշվի առնելով օրվա ուշ ժամը: Սակայն, ի պատասխան, երիտասարդներից Արմեն Մ.-ն ու Դավիթ Ս.-ն բռնություն են գործադրել ոստիկանի նկատմամբ` ձեռքերով և ոտքերով հարվածելով ու մարմնական վնասվածքներ պատճառելով վերջինիս: Մյուս երիտասարդն էլ` Հայկազ Չ.-ն, չենթարկվելով ոստիկանի և վերջինիս օգնության հասած եղբոր՝ ՀՀ ոստիկանության ավագ տեսուչի օրինական պահանջներին, իրեն պատկանող ավտոմեքենայից վերցրել է գազային ատրճանակը, այն պահել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ և սպանության սպառնալիքներ տվել։

Ի դեպ, նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով, միջադեպի ժամանակ ծագած վիճաբանության ընթացքում ոստիկանության աշխատակիցներն էլ, իրենց հերթին, բռնություն են գործադրել հիշյալ երիտասարդների նկատմամբ: Մասնավորապես, նրանցից Հայկազ Չ.-ն նախաքննության ընթացքում հաղորդում է տվել այն մասին, որ տեսել է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները ծեծի ենթարկել Դավիթ Ս.-ին և Արմեն Մ.-ին, որի հետևանքով վերջիններս մարմնական վնասվածքներ են ստացել:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՄԱՐՏԻ). Հայաստանը հրաժարվել է մասնակցել ԽՍՀՄ-ի պահպանման վերաբերյալ հանրաքվեին. «Փաստ»Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութԵրկրին ուժեղ մագնիսական փոթորիկ կհարվածի Հորմուզի նեղուցից մինչև... խոհանոց. «Փաստ»Մեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըԲարի գալուստ կլիմայական գարուն. Սուրենյանը մանրամասներ է հայտնել առաջիկայում սպասվող եղանակիցԽաղաղության գործընթացի փորձություն. արդյո՞ք Իրանում պատերազմը սպառնում է TRIPP -ին. «ՓաստՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը 53-ամյա կինը ծննդաբերելիս մահացել է Ինչպես է ԱՄՆ-ը գնում Մոսկվայի դաշնակիցներին. «Փաստ»Նախկին ամուսնու կողակիցը երեխայի մոր ընկերուհին է, նա՞ է ծեծել երեխային․ նոր մանրամասներ ահասարսուռ դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանՈ՞ր տարիքից երեխաները կընդգրկվեն նախադպրոցական կրթության մեջ. Ժաննա Անդրեասյան«Խիստ ու սրտացավ հրամանատար էր, յուրաքանչյուր զինվորին իր երեխայի պես էր վերաբերվում». կապիտան Անդրանիկ Աղաջանյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին՝ «Չռիկներ» կոչվող տեղամասում, տուն «վերադարձել»... երկուսուկես ամիս անց. «Փաստ»Այն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ»TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Երեխաների որոնողական աշխատանքները շարունակվում ենԱռողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ»Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ»Լույս չի լինելուՓաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ»«Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ»Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ»Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ»Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ»Պակիստանը ռմբակոծել է Քաբուլի կենտրոնը Ղրիմում փլուզվել է հայկական եկեղեցու մի մասը. հարուցվել է քրեական գործ Իրանին մնացել է իր հրթիռային պաշարների 8%-ը. Թրամփ Հայաստանի խնդրանքով ԵՄ-ն կտեղակայի հիբրիդային արագ արձագանքման խումբ՝ ընտրություններից առաջ uպառնալիքներին հակազդելու համար․ Կայա Կալաս Չինաստանը և ԱՄՆ-ն բանակցություններ են վարել Մոջթաբա Խամենեին առողջ է. Իրանի ԱԳՆ Արդեն ընտրել եմ «Ռեալի» դեմ խաղի մեկնարկային կազմը․ Գվարդիոլա Արեգակի վրա արձանագրվել է հերթական խոշոր բռնկումը Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ ԹամազյանՌուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԷմանուել Մակրոնի հետ զրույցում ընդգծեցի, որ Իրանը չի սկսել այս պшտերազմը․ մենք չենք զիջելու․ Փեզեշքիան Ինչպե՞ս կկատարվի բուժաշխատողների աշխատավարձի հաշվարկը. Ավանեսյանը ներկայացրել է մանրամասներ Ստեղծել ենք աշխատավարձի հաշվարկման հաշվիչ. Ավանեսյան