Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ես միշտ եղել եմ հասանելի ու պատրաստակամ մեր բնակիչների համար». Ռոբերտ Սարգսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Hraparak.am-ը գրում է.

Հարցազրույց ԱԺ պատգամավորության թեկնածու 

Ռոբերտ Սարգսյանի 
Հետ

- Դուք երկրորդ անգամ եք փորձում պատգամավոր դառնալ։ Պետք է ենթադրել, որ օրենսդիրի աշխատանքը Ձեզ հոգեհարազատ է։ Խնդրում եմ ասեք՝ ինչո՞վ է այն գրավել Ձեզ, ո՞րն եք համարում պատգամավորի գլխավոր առաքելությունը եւ ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա աշխատանքն Ազգային ժողովում։

- Նախ ասեմ, որ պատգամավորությունն ինձ համար երբեւիցե ինքնանպատակ չի եղել: Պատգամավոր լինելն ինձ համար ճանապարհ է՝ ծառայելու մեր ժողովրդին:
Պատգամավորական իմ առաջին մանդատի շրջանակում ավելի կարեւորել եմ ընտրողներիս հետ անմիջական կապը, հանդիպումներն ու նրանց խնդիրներին լուծումներ տալը: Այդ ամենն արել եմ մեծ սիրով, նվիրվածությամբ, պատասխանատվության զգացումով եւ առանց ավելորդ խոսքեր շռայլելու:

Ինձ համար իսկապես մեծ պատիվ է, որ Հանրապետական կուսակցությունն այս անգամ էլ վստահեց ինձ ու առաջարկեց ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել թիվ 1 ընտրատարածքում՝ հնարավորություն տալով հենց ա՛յս կարգավիճակով շարունակել օգտակար լինել մեր քաղաքացիներին:

Ըստ իս, ընտրող-պատգամավոր հարաբերությունը, բացի մարդկային հարաբերություն լինելուց, երկկողմանի աշխատանք է, որի նպատակներից է բոլորիս համար ընդունելի եւ զարգացած երկիր ունենալը: Սա այն սկզբունքն է, որով կշարունակեմ առաջնորդվել հետագայում:

- Միեւնույն ժամանակ Դուք ամենաակտիվ պատգամավորներից չեք եղել․ թեպետ նիստերին պարտաճանաչ մասնակցել եք, սակայն ելույթներ չեք ունեցել։ Համեստությո՞ւնն է պատճառը, թե՞ կարծում եք՝ «խոսքը» երկրորդական է, ավելի կարեւոր բաներ կան։

- Վերջին շրջանում այս թեմային բազմիցս եմ անդրադարձել՝ նշեմ, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ եմ եւ ակտիվորեն ներգրավված եմ հանձնաժողովի աշխատանքներին: Մի հանձնաժողովի, որի աշխատանքը միգուցե քիչ տեսանելի է, բայց ոչ պակաս ծավալուն ու պատասխանատու է:

Չեմ թերագնահատի «խոսք» երեւույթի դերը, բայց նախորդ տարիներին գերադասել եմ աշխատել, հարցեր լուծել՝ առանց ավելորդ խոսքերի:

Ինչպես արդեն նշեցի, պատգամավորական իմ գործունեության ընթացքում ավելի կարեւորել եմ ընտրողներիս հետ անմիջական հանդիպումներն ու նրանց բարձրացրած ամենաբազմազան խնդիրներին իմ իրավասությունների ու հնարավորությունների շրջանակում լուծումներ տալը:

Մեր ընտրատարածքի բոլոր բնակիչները գիտեն, որ յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի օրերն իմ կողմից կազմակերպվող քաղաքացիների ընդունելություններն են, որի շրջանակում իրենք հենց բազմաթիվ հարցեր են բարձրացրել եւ լուծումներ ստացել:

Ես միշտ եղել եմ հասանելի ու պատրաստակամ մեր բնակիչների համար, օգնել եւ աջակցել եմ, ինչով կարող եմ:

Ընկերներս երբեմն ինձ մեղադրում են ավելորդ համեստության համար: Բայց, փառք Աստծո, ոչ մեկն այսքան ժամանակ ինձ չի մեղադրել անգործության կամ ոչ հետեւողական լինելու մեջ:

- Դուք նաեւ ծնունդով ղարաբաղցի եք, պահպանե՞լ եք կապերը փոքր հայրենիքի հետ, լինո՞ւմ եք Արցախում, ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստան-Արցախ շփումներն ու ղարաբաղյան խնդրի կարգավորումը։ Մանավանդ՝ վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են հնչում «հողերը հանձնելու» մասին խոսակցությունները։

- Ես ծնունդով Արցախի Ճարտար քաղաքից եմ ու շատ հպարտ եմ, որ հերոսական հողուջրի զավակ եմ: Մեր պապական օջախն այսօր էլ այնտեղ է, ու ես հաճախ եմ լինում Ճարտարում: Ես նաեւ Ճարտարի պատվավոր քաղաքացի եմ:

Լուսահոգի հայրս, ով զինվորական սպա էր, ինձ ու մեծ եղբորս այնպես է դաստիարակել, որ երբեք չկտրվենք մեր արմատներից: Նաեւ խոստովանեմ, որ ամեն անգամ այցելելով Արցախ, նոր ուժ ու լիցքեր եմ ստանում՝ ավելին անելու թե՛ մեծ եւ թե՛ փոքր հայրենիքիս համար:

Իսկ խնդրի կարգավորման հետ կապված իմ դիրքորոշումը որեւէ կերպ չի տարբերվում մեր կուսակցության դիրքորոշումից, որն առկա է նաեւ Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում: Եվ, ընդհանրապես, միշտ ենք ասել, որ մենք կողմնակից ենք Արցախի խնդրի խաղաղ կարգավորմանը, ինչը, սակայն, չի նշանակում, որ հակառակորդի կողմից ագրեսիայի փորձի դեպքում համարժեք կամ ավելի կոշտ պատասխան չենք տալու:

Մեր ժողովուրդն աշխարհին բազմիցս է ապացուցել, որ Հայրենիքին սպառնացող վտանգի դեպքում բռունցքվել գիտի:

- Արդեն իսկ ընտրապայքարը թեժացել է, Դուք մրցակիցներ ունեք ոչ միայն այլ կուսակցությունների ներկայացուցիչների, այլ նաեւ Ձեր կուսակցության ներսում։ Ձեր ընտրատարածքից տագնապեցնող լուրեր են հասնում։ Կհաջողվի՞ խաղաղ, բարեկիրթ ընտրապայքար իրականացնել, թե՞ որքան մոտենան ընտրությունները, վիճակն այնքան լարվելու է՝ անկանխատեսելի հետեւանքներով։

- Չեմ կիսում Ձեր կարծիքը. Հանրապետական կուսակցությունը միասնական է, ու մենք՝ կուսակցական ընկերներով, մեկս մյուսի դեմ չենք պայքարում: Մեր մրցակիցները մյուս 8 քաղաքական ուժերն են, որոնք մասնակցում են խորհրդարանական այս ընտրություններին, ինչը, կարծում եմ, նորմալ է:

Մենք քաղաքակիրթ ընտրարշավի կողմնակիցն ենք, ու առնվազն մեր կողմից ամեն ինչ արվում է, որ հնարավորինս բացառվեն այնպիսի երեւույթները, որոնք կարող են վնասել թե՛ նախընտրական գործընթացին եւ թե՛ ընտրություններին ընդհանրապես: 
Քարոզչական երրորդ շաբաթն ամփոփում ենք դրական լիցքերով, ունեցել եմ արդեն բազմաթիվ հանդիպումներ թե Ավանի եւ թե Նոր Նորքի բնակիչների հետ, ընդ որում՝ տարբեր ձեւաչափերով:

Վստահ եմ, որ այդպիսի դրական տրամադրությամբ էլ կգնանք դեպի ապրիլի 2-ը: 
Բոլորիս մաղթում եմ բարի ընթացք եւ հաջողություն։

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ