Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կա երկու զոհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 28-ին, ժամը 21:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին բախվել են «BMW» մակնիշի 35 EX 741 և «ԿԱՄԱԶ» մակնիշի 20 QQ 720 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW» ավտոմեքենայի ուղևորներ՝ տղամարդ և կին, տեղում զոհվել են, իսկ ուղևորներից երկուսը՝ 1989 թ. ծնված Ա. Ն.-ը և 1984 թ. ծնված Խ. Ս.-ը տեղափոխվել են Չարենցավանի ԲԿ, որտեղից հոսպիտալացվել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



