«Հրապարակ». Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում արտառոց միջադեպ է եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում երեկ՝ մայիսի 29-ին, դատական նիստի ժամանակ արտառոց միջադեպ է եղել: Մեզ հայտնի է դարձել, որ նիստերից մեկի ժամանակ 26-ամյա ամբաստանյալ, «Նուբարաշեն» ՔԿՀ–ի կալանավոր Է. Կարապետյանը մեղադրական ճառից հետո վիրավորանքներ, սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել մեղադրող դատախազ, Արարատի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Ռ. Արամյանի հասցեին, ակնոցը նետել վերջինիս վրա: Արարատի մարզի դատախազությունից դեպքի մասին ահազանգել են ոստիկանություն, կատարվում է զննություն: Հիշեցնենք, որ երիտասարդը կալանավորվել է 2013 թ. հունիսի 30-ին: Չի բացառվում, որ նրան նոր մեղադրանք առաջադրվի»,–գրում է թերթը։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել



