Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արաիկ Հովհաննիսյանի վարկանիշը բավական բարձր է Շենգավիթ համայնքում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Շենգավիթ համայնքում մեծ իրարանցում էր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նույն կուսակցության վարկանիշային թեկնածու Արաիկ Հովհաննիսյանի հետ հանդիպման էին եկել տեղի բնակիչները: Նկատենք, որ պատգամավոր-բնակիչ կապը տվյալ համայնքում երբեք էլ խզված չի եղել, այս անգամ մարդիկ հավաքվել էին շնորհակալական խոսք ասելու, ինչպես նաև իրենց հուզող հարցերի շուրջ պատասխաններ ստանալու համար: 

Բակային հանդիպման ժամանակ պատգամավորի թեկնածուին ուղեկցում էր տվյալ համայնքի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանը, ով բնութագրելով Ա. Հովհաննիսյանին նշեց. «Ով ճանաչում է Արաիկ Հովհաննիսյանին գիտի, թե մարդկային ինչ որակներով է նա օժտված: Մինչ օրս Արաիկն ապրում է ձեզ հետ, ձեր կողքին: Մեր Արաիկը, ինչպես շատերն են նրան այստեղ ճանաչում, կրթված ու բանիմաց անձնավորություն է: Նա, սրտացավ լինելով, մշտապես հոգացել ու հնարավորության սահմաններում լուծել է ծառացած խնդիրները: Վստահ եմ, որ նա հենց այն անձնավորությունն է, ով պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում՝ տեղի բնակիչների խոսքը օրենսդիր մարմնում բարձրաձայնելու համար»: 

Մարտին Սարգսյանի խոսքից հետո ելույթ ունեցավ Արաիկ Հովհաննիսյանը, ով ողջունելով հավաքվածներին, շնորհակալություն հայտնեց բակային հանդիպմանը ներկա գտնվելու համար. «Ես իմ համայնքից միշտ եմ շնորհակալ, դեռ 1996 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ձեր աջակցությամբ առաջին անգամ ընտրվեցի Շենգավիթ համայնքի ավագանու անդամ: Այնուհետև չորս անգամ անընդմեջ արժանացա ձեր վստահության քվեին ու կրկին ընտրվեցի որպես ավագանի: Դրանից հետո նորից ձեր աջակցությամբ համամասնական ընտրակարգով դարձա ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Ես խորին շնորհակալություն եմ հայտնում համատեղ աշխատանքի ու վստահության համար»: 

Պատգամավորի թեկնածուն իր խոսքում նշեց, որ տեղյակ է բնակիչներին հուզող հարցերից, որոնցից ամենակարևորը աշխատատեղերի ստեղծման խնդիրն է: «Մենք այս տարիների ընթացքում մեկս մյուսի դարդն ու ցավը շատ լավ ենք իմացել, որովհետև մենք բոլորս մեկ ընտանիք ենք: Եթե այլ հանդիպումների ժամանակ փորձում եմ ներկայացնել իմ կենսագրականն ու կատարած աշխատանքը, ապա այստեղ ամեն ինչ և՛ շատ հեշտ է, և՛ շատ դժվար, որովհետև սա մի տեղ է, որտեղ ես բնակվում եմ, որտեղ ունեմ ամենօրյա շփում բնակիչների հետ: Ես տեղյակ եմ ձեր խնդիրներից, դուք էլ տեղյակ եք իմ ծրագրերից, կարող եմ մեկ բան ասել, ընտրվելու դեպքում ձեզ հուզող հարցերը կբարձրաձայնեմ Ազգային ժողովում, ինչպես մինչ օրս եմ արել: Ժամանակի ընթացքում կփորձեմ լուծել ձեզ հուզող խնդիրները»,- ասաց նա: 

Հանդիպման ընթացքում տեղի բնակիչներից մի քանիսը իրենց գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեցին Ա. Հովհաննիսյանին՝ մինչ օրս կատարված աշխատանքների համար, իսկ ոմանք էլ հարցեր ուղղեցին պատգամավորին՝ ստանալով հստակ ու հուսադրող պատասխաններ:

 

WSJ. ԱՄՆ-ն ձգտում է տիեզերքի ռազմական օգտագործումը դարձնել սովորական պրակտիկա Փաշինյանը փոխվարչապետին ուղարկում է արձակուրդ Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին