Րաֆֆի Հովհաննիսյանը հերքում է Հայաստանից ու քաղաքականությունից հեռանալու մասին լուրերը
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հերքում է լուրերն այն մասին, թե պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից և Հայաստանից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանն անարդադարձավ լուրերին, թե պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից և Հայաստանից, ինչի համար պատրաստվում է վերականգնել ԱՄՆ-ի քաղաքացիությունը և հենց դրա համար դաշինքի համամասնական ցուցակում 11-րդ համարն է:
«Իրականությանը չեն համապատասխանում այդ լուրերը, որ ես պատրաստվում եմ հեռանալ երկրից, քաղաքականությունից կամ պատրաստվում եմ վերականգնել ԱՄՆ քաղաքացիությունը: Մեղմ ասած` դա ոչ ճշմարիտ է»,- ասաց Հովհաննիսյանը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



