Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը շարունակում է բնականոն գործունեությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի գործունեությունը բնականոն հունով ընթանում է. դաշինքը նախանշած ծրագրերի համաձայն շարունակում է իրականացնել նախընտրական քարոզարշավը: Մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` ներկայացնելով դաշինքի համակիր, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբաալությունից հետո ստեղծված իրավիճակը:

«Մենք այս ընթացքում անցել ենք հանրապետության բոլոր բնակավայրերով, կրկին տեսել ենք խնդիրները, տեսել ենք այն մտահոգությունները, որ ունի հայ ժողովուրդը, և մենք հաստատակամ ենք ու վճռական մեր գործողություններում: Մեր շտաբը շուրջօրյա իրականացնում է իր գործունեությունը, անմիջական կապի մեջ ենք մեր բոլոր տարածքային կառույցների հետ, մեր ռեյտինգային թեկնածուներն էլ պարբերաբար հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Օհանյանը:

Օհանյանը կրկին նշեց, որ իրենց նպատակն է զարգացնել Հայաստանի տնտեսությունը, որը բանակի համար թիկունք կլինի: «Մենք մեր ժողովրդին ներկայացրել ենք այն, որ չենք ափսոսում, որ թողել ենք մեր աշխատասենյակները և գտնվում ենք ժողովրդի կողքին: Մենք տեսել ենք բոլոր խնդիրները ու մեր քաղաքական նպատակներում հաստատակամ ենք»,- ասաց Օհանյանը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը մինչև վերջ գնալու է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի իրավունքները պաշտպանելու համար: « Նա մեր մարտական ընկերն է, մեր գաղափարակից գործընկերը ու տարբեր ժամանակներում աջակցել է մեզ:  Մենք էլ նրա իրավունքների պաշտպանության հարցում պետք է մինչև վերջ գնանք»,- ասաց Օհանյանը:

Նա հավելեց, որ Սամվել Բաբայանի ձերբակալության հետ կապված իրենց համար մի քանի անհասկանալի հանգամանքներ կան: «Նախ անհասկանալի է, թե ինչպես են Ազգային անվտանգության ծառայության տվյալները հայտնվել լրատվամիջոցների մոտ, և ինչպես են լրատվամիջոցները ավելի շուտ հաղորդել սպասվող ձերբակալությունների մասին: Մեր երկրորդ մտահոգությունն այն է, որ արդեն Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո լրատվամիջոցները կեղծ տեղեկատվություններ են տարածում` գործի հետ կապված: Ես կհորդորեի լրատվամիջոցներին զերծ մնալ նման տեղեկություններ տարածելուց, որովհ ետև ապրիլի 2-ից հետո կյանքը չի ավարտվելու: Ընտրություններից հետո մենք շարունակելու ենք աշխատել, միասին պետք է լծվենք մեր երկիրը շենացնելու գործին, ուստի կոչ եմ անում զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելու քայլերից»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ իրենք մշտական կապի մեջ են Սամվել Բաբայանի փաստաբանի հետ, ով տեղեկություններ է հաղորդում գործի ընթացքի հետ կապված: Նրա խոսքով` փաստաբանը հայտնել է, որ Սամվել Բաբայանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները: 

 

Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները