Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արարատի մարզում սանիտարական միամսյակ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 Մարտի 13-ից ապրիլի 13-ն Արարատի մարզում հայտարարվել է սանիտարական միամսյակ: Հաշվի առնելով ձյունառատ եւ տեւական ձմեռը, ապա ձնհալի հետեւանքով առաջացած աղբի կուտակումները՝ այս օրերին «Արտաշատի կոմունալ-տնտեսություն» ՓԲԸ-ն վաղ առավոտից սկսում է մաքրման աշխատանքները եւ ավարտում ուշ երեկոյան: Գործի են դրվել մաքրող-հարթեցնող մեքենաները, մղանները: Առավոտվա լռությունը խախտում են ջրցան մեքենաները: Արդեն ավարտվել են Արտաշատի Երեւանյան, Աթարբեկյան, Օգոստոսի 23, Ներսիսյան, Աճառյան փողոցների մաքրման աշխատանքները : «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հիշյալ ընկերության տնօրեն Գագիկ եւ բրիգադավար Իշխան Ավետիսյաններն ասացին, որ ամեն օր է մաքրվում Արտաշատ քաղաքը, բայց միամսյակի ընթացքում աշխատողներն ավելի հետեւողական են: «Միամսյակի ընթացքում անհրաժեշտ է ազգաբնակչության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ իրենք էլ աջակից լինեն, ունենան իրենց ակտիվ մասնակցությունը` հետագայում իրենց իսկ շրջապատը մաքուր պահելու նպատակով»,-ասացին նրանք:
Լայնածավալ աշխատանքներ են ընթանում նաեւ Արարատ եւ Վեդի քաղաքներում, որտեղ մաքրվել ու բարեկարգել են Վազգեն Սարգսյանի եւ արցախյան նահատակների հիշատակին կառուցված հուշակոթողները, հարդարվել է դրանց շրջակայքը: Շուտով կսկսվեն կանաչապատման աշխատանքները, կտնկվեն ծառեր, կկատարվեն առվակների մաքրման աշխատանքներ: 
Մարզի քաղաքային եւ գյուղական բոլոր համայնքներում միամսյակին մասնակցում են նաեւ դպրոցականները, բուժամբուլատորիաների եւ անհատ ձեռնարկությունների աշխատողները, ՀԿ-ների ներկայացուցիչները: Արարատում, Արտաշատում, Վեդիում, ինչպես նաեւ Մասիսում խստաշունչ ձմեռվանից հետո արդեն գործում են ցայտաղբյուրները: Բոլոր քաղաքային ու գյուղական համայնքների փողոցներն ապահովված են գիշերային լույսերով: Միաժամանակ, մաքրվել են ջրատարները, որոնք առատ ձնհալից հետո կարող էին հեղեղման պատճառ դառնալ սեփական տներում ապրող բնակիչների համար: 
Օգոստոսի 23 փողոցում՝ մարզպետարանի եւ քաղաքապետարանին հարող հրապարակում կատարել են փոսային վերանորոգման աշխատանքներ: Շուտով կսկսվեն կանաչապատման եւ ծաղկապատման աշխատանքները, որոնք վերջնականապես մեզ մոռացնել կտան ձյունառատ եւ տեւական ձմեռն ու նրա պատճառած անախորժությունները: 
 
Լիլիթ Մաճկալյան

 

Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ Ամռան ամիսներին մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը. ինչպես խուսափել Կապահովենք Կիևյան կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն. Արտյոմ Կարապետյան ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած Մենք չենք հուսահատությունից դրդված հանդիպել, այլ՝ Իրանը. Թրամփ ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԿորոնավիրուսը վերադառնում է. հարևան երկրում նոր դեպքեր են հայտնաբերվել Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ