Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ողջ ճշմարտությունը մանկական տակդիրների մասին

ԼԱՅՖ

Մանկաբույժները խորհուրդ են տալիս չչարաշահել մանակական տակդիրների օգտագործումը. հատկապես տղա երեխաների համար դա կարող է ոչ ցանկալի հետևանքներ ունենալ։

Մանկաբույժ Տաթևիկ Օհանջանյանի խոսքով՝ տղա երեխաների արտաքին սեռական օրգանների համար վնասակար են տակդիրները։

«Չի կարելի երեխային մինչև 3 տարեկանը տակդիր հագցնել, քանի որ դա կխանգարի ոչ միայն բնազդի զարգացմանը, այլև որոշ օրգանների ճիշտ ձևավորմանը»։ Մանկաբույժը խորհուրդ է տալիս հատկապես ամռանը երեխային թողնել միայն մի թեթև ներքնաշորով՝ «հարկ չկա խեղճ փոքրիկներին անընդհատ տանջել, երկար ժամանակ թողնել միևնույն տակդիրի մեջ»։ Ամեն երեխայի շատ ինդիվիդուալ մոտեցում է անհրաժեշտ, տակդիր ընտրելիս` նույնպես ։

Մանկաբույժն ասում է, որ երեխային պետք է միշտ նույն տեսակի տակդիր հագցնել. «երբ փոխում ես տեսակը, նա շատ շուտ զգում է, մաշկի վրա բշտեր են առաջանում»։ Տակդիրները լինում են էկոնոմ և պրեմիում տեսակի։ Էկոնոմ կարգի տակդիրները նորածիններին խորհուրդ չի տրվում.սրանք նախատեսված են ավելի հաճախ փոխելու համար, դրա համար էժան են։ Նորածիններին պրեմիում կարգի տակդիրներ են պետք, քանի որ այս տեսակները հատուկ ձևով են պատրաստվում։ Էկոնոմ կարգի տակդիրները, ի տարբերություն պրեմիումի, գեղեցիկ հարդարանք չունեն և չեն պարունակում խոնավեցնող լոսիոններ։ Իսկ պրեմիում կարգի տակդիրները, բացի գեղեցիկ հարդարանքից, նաև շատ հարմար են երեխայի ակտիվ շարժման համար։

Չնայած տակդիրների հարմարավետությանը, Նաիրա Հակոբյանն իր 5 ամսական Հասմիկին միշտ բարուրել է՝ ելնելով այն տարածված կարծիքից, թե երեխայի ոտքերը ծուռ կլինեն տակդիրների պատճառով, սակայն չի ժխտում՝ «շատ անհանգիստ է փոքրիկս, ողջ գիշեր չի քնում»։

Երեխային փաթաթելու վերաբերյալ Օհանջանյանն իր տեսակետն ունի. «Ճիշտ է, տակդիրն իր վատ հետևանքներն է ունենում երկարաժամկետ օգտագործելիս, բայց երեխային բարուրելն ու պոլիէթիլենով ծածկված կտորով կապելն ավելի վատ է. արյան շրջանառությունը լավ չի կատարվում, կոնքազդրային շրջանում շեղումներ են լինում, երեխան չափազանց անհանգիստ է լինում»։

Մանկաբույժը հատկապես խորհուրդ չի տալիս երեխաներին միաժամանակ տակդիր հագցնել ու բարուրել, քանի որ տակդիրից ոտքերը լայն են բացվում, իսկ փաթաթելիս դրանք սեղմվում են և նոր շեղումներ առաջացնում։ 

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը