Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աչքի կատարակտի վիրահատությունը ապրիլի 1-ից որոշ խավերի համար անվճար կլինի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Աչքի կատարակտի վիրահատությունը կենսաթոշակառուների, «Փարոս» ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվածների եւ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար ապրիլի 1-ից անվճար կլինի:  ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը եւ «Երիտասարդ ակնաբույժների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Արտաշես Զիլֆյանն այդ առնչությամբ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: «Առողջապահության ոլորտում տնտեսած գումարների հաշվին եւս մեկ ծառայություն հասանելի դարձավ մեր բնակչությանը»,-հուշագրի ստորագրումից հետո ասաց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

Նրա խոսքով` կատարակտի վիրահատությունը մինչև օրս կատարվում էր կա՛մ վճարովի, կա՛մ կիսավճարի հիմունքներով: Նույնիսկ այն խավերը, որոնք իրավունք ունեին պետպատվերի շրջանակում անվճար օգտվել այդ վիրահատությունից, ստիպված էին լինում վճարել ոսպնյակի գինը՝ 40-60 հազար դրամ: «Առաջիկայում անվճար վիրահատություններից կօգտվեն նաեւ այնպիսի շերտեր, ինչպիսիք են մանկապարտեզների դաստիարակները, առողջապահության ու մշակույթի գործիչները, այն անձինք, որոնց եկամուտը նվազ է 80 հազար, 100 հազար դրամից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

2017 թվականի փետրվարից հանրապետության մարզերում «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության կողմից մեկնարկած «Բաց դռների» արդյունքում ավելի քան 13 հազար բնակչի 20 տոկոսի շրջանում ախտորոշվել են աչքի հիվանդություններ, որոնց գերակշիռ մասը՝ կատարակտ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, կատարակտը կուրության առաջացման նախադրյալներից է: Առաջին փուլում վիրահատությունները կկատարվեն Լոռու մարզի Սպիտակի բժշկական կենտրոնում ու Գեղարքունիքի մարզի Սեւանի «Լայոնս» մարզային ակնաբուժական հիմնադրամ կենտրոնում:

Երկրորդ փուլում՝ 2017թ. ծրագիրը կընդլայնվի՝ ընդգրկելով մյուս մարզերի եւ Երեւանի նույն խմբերի քաղաքացիներին: Աչքի կատարակտի անվճար վիրահատության «Առողջ աչքեր» ծրագրի համար դիմելու մանրամասների վերաբերյալ նախարարությունը մոտակա օրերին հանդես կգա հավելյալ հայտարարությամբ:

Շիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՀայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան Մահացել է Հասմիկ ՄուրադյանըՀայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Չեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ ՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻրանն ԱՄՆ-ին առաջարկել է մեկ ամսվա ընթացքում պայմանավորվել շրջափակման վերացման շուրջ. Axios Աֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ Տիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց Սլովանին Հրդեh Կուրղինյան փողոցում․ կան տnւժածներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. 21-ամյա վարորդը մահացել էԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պարսպին․ կա զոհՄայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներԻրաքը նշել է Հորմուզի նեղուցում ճգնաժամի ավարտից հետո նավթի արդյունահանման և արտահանման վերականգնման ժամկետըՈ՞ր 6 խախտումների համար վարորդներից կհանվի 2 տուգանային միավորՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետըՈրո՞նք են երիկամներում քարերի հիմնական նշաններըՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և իջեցրել անվտանգ վայրԳիտնականները փրկարարական գործողության ավարտից հետո կորցրել են կապը Թիմի անունով սապատավոր կետի հետՁերբակալվել է մի տղամարդ, ով առնետի թույն էր լցրել մանկական սննդի մեջԼիբանանին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2 659-իՋերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՏուապսեում ծովը մաքրում են նավթից՝ հերթական հրդեհի ծխի ֆոնինՎագիֆ Խաչատրյանի նոր լուսանկարը. ինչպիսի՞ տեսք ունի հայրենիք վերադարձած արցախցինԱհազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 37-րդ փողոցում տուն է այրվումՓրկարարները Երևանում վիրավnր արագիլին դուրս են բերել երթևեկելի հատվածիցԵրկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՊաշտոնական․ Շիրակի գլխավոր մարզիչը հրաժարական է տվելԳերմանիայի կանցլերը չի ժամանի Հայաստան․ DPAՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանԱյս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան Անհետ կորած երեխային հայրը գտել է պահարանի հետևիցՓափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ Փաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճըԱյս իշխանությունը գաղափարական փլուզման եզրին է․ Հրայր ԿամենդատյանԱրևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար Ըստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան