15 տարի անց հայտնաբերվել է սպանության մեղադրանքով հետախուզվող քաղաքացին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 11.12.2016թ. ՌԴ Կազան քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել, իսկ ս/թ. մարտի 24-ին ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1971 թ. ծնված Սոկրատ Մանուկյանը։
Ինչպես տեղեկացնում է ոստիկանության կայքը, վերջինս 2002թ. հուլիսի 20-ից Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը) հանցագործություն կատարելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ս. Մանուկյանը հանձնվել է Վաղարշապատի բաժնի ծառայողներին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



