Մոր սնվելն ու երեխայի բնականոն աճը փոխկապակցված են
ԼԱՅՖԵգիպտոսում կատարած նոր հետազոտությունից հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ մոր սխալ սնվելը եւ ավելորդ ճարպակալումը կարող է դանդաղեցնել երեխայի աճը:

Ճարպակալումը զարգացած երկրներում խնդիր է համարվում, բայց սննդի մեջ խոլեսթերինի քանակի մեծացումը եւ սննդակարգում մրգերի ու բանջարեղենի բացակայութունը հանգեցրել է գիրության համաճարակի տարածմանը նաեւ ամբողջ աշխարհում ու նույնիսկ աղքատ երկրներում: Վերը նշված հետազոտությանը մասնակցած մայրերի 6,7%-ը ճարպակալման խնդիր է ունեցել եւ, արդյունքում՝ թերաճ երեխաներ:

Հետազոտողները հայտնաբերել են, որ երեխաներին քաղցրավենիքով կերակրող ընտանիքներում մոր գիրանալու եւ երեխայի թերաճի հավանականությունը բարձրացել է 51%-ով: Այն ընտանիքներում, որտեղ երեխաները շատ միրգ ու բանջարեղեն են կերել, նման խնդիրները 24%-ով քիչ են հանդիպել:

Գիտնականները նկատել են, որ ճարպակալման խնդիր ունեցող մայրերի թիվն ավելի է շատացել, մինչդեռ թերաճ երեխաների թիվը կրճատվել է: Հետեւաբար թերաճ երեխաներ ունեցող գեր մայրերի թիվը շատացել է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



