Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լուիզա Ղամբարյանը դստեր անակնկալ–նվերի և իրենց նմանության մասին

ՖՈՏՈ

Tert.am Life-ը գրում է

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի և բժիշկ Գեորգի Կիմիչի դուստրն արդեն 12 տարեկան է։ Գաբրիելան արտաքնապես բավականին նման է մայրիկին։ Լուիզայի հետ զրույցում Tert.am Life-ը փորձել է պարզել` որքանով է դուստրը նման մայրիկին բնավորությամբ, ինչպիսի հարաբերւթյուններ ունեն մայր ու աղջիկ։ Լուիզայի հետ խոսել ենք նաև Գեորգի Կիմիչի հետ հարաբերությունների և ընտանեկան այլ հարցերի մասին։

–Ձեր աղջիկն արդեն 12 տարեկան է։ Սա այն փուլն է, երբ ավելի են խորանում մայր ու աղջիկ ընկերության արմատները։ Միևնույն ժամանակ, կարող են բարդություններ առաջ գալ։ Կարողանո՞ւմ եք ընկերություն անել Ձեր դստեր հետ։

–Քանի որ նա իմ միակ երեխան է և աղջիկ է, ծնված օրվանից ընկերություն եմ արել իր հետ։ Երևի թե, դա է պատճառը, որ այսօր կարողանում ենք  ընկերություն անել։ Իհարկե, այս տարիքը նպաստավոր է, սակայն սա շատ դժվար  տարիք է։ Եթե ընկերության հիմք չլինի, երեխան կարող է առանձնանալ, փակվել։ Ես միշտ ընկերական եմ եղել Գաբիի հետ, նույնիսկ դիտողություններս եմ ընկերական շեշտադրումով արել։ Հիմա կարողանում ենք արդեն զրուցել, ինքը հետաքրքիր բացահայտումներ է անում ինձ համար՝ իր աշխարհընկալման առումով։ Արդեն 2 ընկերուհիներ ենք։

–Ընկերության մեջ մայրական խստության սահմանն ինչպե՞ս եք պահում։

–Դա պարտադիր սահման է մայր ու դուստր հարաբերություններում՝ հանուն երեխայի  շահի։ Եթե կորցնես հեղինակությունդ և դառնաս միայն ընկեր, կկորցնես այն, ինչ միայն քեզ է պատկանում, որովհետև ընկերներ նա դեռ շատ կունենա, բայց  ծնողի՝ մասնավորապես՝ մոր դեպքում ընկերության հետ պետք է լինի նաև վստահություն, չափի զգացողություն, հանդուրժողականություն, ենթարկվել։

–Աշխատանքային տեմպի մեջ հասցնո՞ւմ եք բավականաչափ ժամանակ տրամադրել Գաբիին։

–Այնքան, ինչքան ես կուզեի, ցավոք, ոչ։ Սակայն դա չի նշանակում, որ ես չեմ հասցնում դստերս հետ խոսել, ինչ–որ բաներ սովորեցնել, միասին  կենցաղային գործեր անել, շոփինգի գնալ...

–Շատ մայրիկներ փորձում են երեխայի մեջ իրենց տեսնել։ Ինչքանո՞վ է Գաբին նման Ձեզ։ Դուք փորձո՞ւմ եք իրեն նմանեցնել ձեզ։

–Գնալով Գաբիի մեջ ավելի շատ են արտահայտիչ դառնում հատկանիշներ, որոնք ինձանից են։ Բնազդաբար, կենդանի շփման օրինակով և գենետիկորեն աղջկա մոտ ավելի շատ են լինում մայրական իմպուլսները։ Գաբիի մեջ առաջին հերթին շատ լավ մարդ եմ տեսնում։ Նա ինձ ուղղակի թևեր է տալիս։ Շատ հարցեր կան, որոնցում կուզեմ հայրիկին նման լինի, կան հարցեր, որոնցում կուզեմ իմ շարունակողը լինի։

Կուզեմ հայրիկի պես անսպառ բարի, աշխատասեր և բարձր որակների տեր մարդ լինի և իմ անմիջականությունը, ներողամտությունն ու աշխատասիրությունն ունենա։ Կուզեմ երկուսիս սինթեզը լինի։ Չկա մի բան, որ չեմ ցանկանա նա ժառանգի։

–Ձեր մասնագիտության մեջ տեսնո՞ւմ եք իրեն։

–Այո։ Ես չեմ կարող հիմա հստակ ասել՝ ինքը դերասանուհի է, բեմի մարդ, սակայն ինքը ստեղծագործող բնություն ունի՝ շատ վառ, հետաքրքիր, էմոցիոնալ ներաշխարհով։ Գաբին շատ է սիրում նկարել, ես իրեն չեմ ստիպում, ուղղակի պայմաններ եմ ստեղծում իր համար։ Երբեմն, ունենում է ռեժիսորական  դրսևորումներ՝ ինչ–որ բան բեմադրելու, ձևավորելու, կառավարելու, միզանսցենային լուծումեր տալու, նաև՝ շատ գեղեցիկ պարում է։ Կասկած չկա, որ ինքը ստեղծագործող նատուրա է, սակայն ես դեռ չեմ փորձում ճնշումներ և սահմանափակումներ դնել, քանի ինքը դեռ չի կողմնորոշվել։ Երբ մի քիչ ավելի մեծանա, ես էլ ուղղություններ կտամ։

–Դուք հնարավորություն ունեք իրեն նկարահանելու ինչ–որ տեղերում՝ հասկանալու որքանո՞վ է այդ ամենն իրեն հոգեհարազատ։ Ձեր ոլորտում շատերն օգտագործում են իրենց հնարավորությունները, ոմանք էլ ասում են, որ սա սկզբունքային հարց է։ Օգտագործո՞ւմ եք Ձեր հնարավորություններն իրեն օգնելու համար, թե՝ ոչ։

–Երկու–երեք դեպք է եղել, երբ Գաբին նկարահանվել է։ Նա խաղացել է մանկական «Եռալաշում», ես ու ինքը մայր ու աղջկա խաղացինք, Հակոբ Հակոբյանի՝ Հայոց ցեղասանությանը նվիրված «Հիշողություն» գեղարվեստական ֆիլմում է նկարահանվել, ինչպես նաև՝ մի տեսահոլովակում։ Կողքից Գաբին տեսնում է իմ նկարահանումները, սակայն դեռ 12 տարեկան է։

Մասնակիորեն ինքն առնչվում է, իհարկե, մայրիկի գործունեությանը, բայց ես սկզբունքորեն դեմ եմ, որ հիմա իրեն տեղավորեմ ինչ–որ տեղեր և մտնի այդ ասպարեզ։ Դեռ շուտ է։ Եթե նա ընտրի դերասանության լուրջ ուղին, երբ ժամանակը գա, ես իմ բոլոր հնարավորությունները կներդնեմ, շատ ավելի լուրջ ներդրումներ կանեմ՝ և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական հնարավորությունների սահմաններում։

Շարունակությունը՝ այստեղ

Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել ԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր Կասպից ծովում SOCAR-ի խողովակաշարից նավթի արտահոսք է արձանագրվել Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՎերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասնինը երկրաշարժ․ ՌԴ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբ Պատմությունը կերտվեց․ ՖԻՖԱ-ն՝ Մեսսիի պատմական գոլի ու սահմանած ռեկորդի մասին ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Մեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Աշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ Կյանքից հեռացել է ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Քլայվ Դեյվիսը Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին Խմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենա Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի ՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել 5 մարդ է զnհվել Վորոնեժի վրա Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Հիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունըԲաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ ՄԻԵԴ-ի որոշման հետ կապված, որում հիշատակվել են Արցախը, նրա պետական մարմինները «Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԵրեխաների տվյալները՝ լրահոսում. ՄԻՊ-ը «կարմիր գծեր» է հիշեցնում Քանաքեռ-Զեյթունում գիշերային ժամերին կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ «Ռեալը» հակված չէ ձեռք բերել «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ Կարապետյան«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն X սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասին Կինը պատահաբար հայտնաբերել է 17-րդ դարի հազվագյուտ ոսկե մատանի Ուկրաինան գաղտնի հարձակվել է Բելառուսի այն կառույցների վրա, որոնց միջոցով Ռուսաստանն անօդաչու սարքերով հարձակումներ էր իրականացնում ուկրաինական քաղաքների վրա Նախորդ շաբաթ հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը Երևանում և Գյումրիում մեկնարկում է SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը Մեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանՀայաստանի իրավունքները կարող են սահմանափակվել ՀԱՊԿ-ի շրջանակներում, եթե շարունակի չկատարել ֆինանսական պարտավորությունները․ ՌԴ ԱԳՆ Ընդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԳանայի կախարդը հայտարարել է, որ կփորձի «կանգնեցնել» Անգլիայի հավաքականի աստղին ԱԱ-ից առաջ Ինչ է նախատեսվում Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով