Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նորոն ԱՄՆ–ում թանկարժեք մեքենա է գնել և համարձակ տեսահոլովակ նկարահանել

ՖՈՏՈ

Tert.am Life- ը գրում է

Երգիչ Նորոն, ով տևական ժամանակ է՝ ԱՄՆ-ում է բնակվում, նորություն ունի իր երկրպագուների համար: Նորոն վերջերս նոր տեսահոլովակ է նկարահանել, որը հավակնում է թեժ քննարկումների առիթ դառնալ: Tert.am Life-ի հետ զրույցում երգիչը պատմել է ծախսատար նոր տեսահոլովակի և իր համար թանկարժեք մեքենա գնելու մասին:

«Տեսահոլովակը նկարահանել ենք Լոս Անջելեսի սրտում՝ Դաունթաունում: Վարձել էինք շատ գեղեցիկ մի տեղ` World disney-ի փարքինգի վերևի հարկը, որտեղ ունեինք նկարահանելու բոլոր իրավունքները: World disney-ում հայկական ձևով` աղջիկներով, մեքենաներով տեսահոլովակ ենք նկարահանել: Այդ օրն այնտեղ սիմֆոնիկ համերգ էր, մարդիկ դուրս էին եկել, նկարում էին մեզ: Երևի կարծում էին, թե մեգաաստղ է երգում:) Հետաքրքիր օր ենք  ունեցել»,– պատմեց երգիչը։

 

«Կես–կես» կոչվող երգի երաժշտության հեղինակը Բինան է, խոսքերը գրել է Սվետլանա Բոսնոյանը, իսկ գործիքավորմամբ և երաժշտական պրոդյուսինգով զբաղվել է Artur & Bina փրոդաքշնը։ «Ռեժիսոր հասկացողություն այս անգամ էլ չի եղել իմ տեսահոլովակում։ Բոլորս հանդես ենք եկել որպես ռեժիսոր, օպերատորը Գևորգ Սարգսյանն է»,– ասաց նա ու հավելեց, որ տեսահոլովակը մի քիչ ուշ կներկայացնեն, քանի որ ապրիլը հայերիս համար բարդ ամիս է` Ապրիլյան պատերազմի և Հայոց ցեղասպանության տարելիցներն են։

Տեսահոլովակում կան բաց տեսարաններ, սակայն երգիչը վստահեցնում է, որ գռեհիկ ոչինչ չի լինի։ «Ունենք բաց տեսարաններ, աղջիկները ամառային բաց հագուկապով են, բայց ամեն ինչ չափի մեջ ենք արել, գռեհիկ, ցենզուրայից դուրս ոչինչ չի լինելու։ Պարզապես ամառային, համարձակ, գեղեցիկ տեսահոլովակ է լինելու՝ հայկական եթերին համապատասխան։ Այստեղ մենք ամեն օր այդպիսի աղջիկների ենք տեսնում։ Ամերիկացիները կոմպլեքսներ չունեն։ Երբ մոդելին առաջադրանք ես տալիս, անկաշկանդ անում է, մեզ համար է դա մի քիչ խորթ»,– նշեց նա։

Նորոյի խոսքով` բավականին թանկ տեսահոլովակ է նկարահանել, որը լիարժեք համապատասխանում է ամերիկյան  չափանիշներին։  «Շատ գեղեցիկ տեսահոլովակ ենք նկարահանել` թանկ բյուջեով, քանի որ այստեղ միայն նկարահանման վայրի տերմինը մեծ գումարների հետ է կապված։ Անձնակազմն էլ մեծ էր` մոտ 50 մարդ է աշխատել տեսահոլովակի վրա։ Ամեն ինչ արել ենք, որ շատ գեղեցիկ տեսահոլովակ ստացվի։ Էներգետիկ տեսահոլովակ է` գեղեցիկ աղջիկներով, լավ մեքենաներով։ Մոտ 15 մեքենա և մոտոցիկլ է եղել տեսահոլովակում, 25 այլազգի մոդել, որոնց ընտրել ենք քասթինգի միջոցով։ Մեքենաների հարցում ինձ օգնել են իմ ընկերները` Platinum Motorsport-ի տղաները` Ջեքը,  Ջորջը և Սահակը, ովքեր մեքենաներ են հավաքում մեգաաստղերի համար` սկսած հայ աստղերից՝ Քիմ Քարդաշյանից»,– հայտնեց նա։

Ի դեպ, երգիչը հետ չի մնում թանկարժեք մեքենաների աստղային մրցավազքից։ Այսօր նա նոր մեքենա է գնել` վերջին մակնիշի Range Rover, ինչի կապակցությամբ բավականին ուրախ էր։ Երգչի ամերիկյան կյանքի մասին Tert.am Life-ի հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում:

 

 

Լույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով