Ռուսաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում Ռուսաստանի Դաշնության գործերի հավատարմատարը կանչվել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Հուսեյն Մուֆթուօղլուն:
PYD վերահսկողության տակ գտնվող տարածքից արձակված կրակոցից թուրք զինվորի մահանալու առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին հորդորել է քայլ ձեռնարկել իր տարածքում PYD գրասենյակը փակելու ուղղությամբ:
Բացի այդ, պաշտոնական Անկարան իր դժգոհությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ ռուս զինվորները լուսանկարվել են PYD-ն ներկայացնող քրդերի հետ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



