Սքոթլանդ-Յարդը ճշտել է Լոնդոնի ահաբեկչության զոհերի թիվը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Լոնդոնում մարտի 22-ին հարձակում իրականացրած ահաբեկիչը գործել Է միայնակ, ահաբեկչական նոր գործողությունների սպառնալիք չկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սքոթլանդ-Յարդի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Մարկ Ռոուլին:
Այդուհանդերձ, ինչպես նշել Է Reuters գործակալությունը, Սքոթլանդ-Յարդի ներկայացուցչի խոսքով, ոստիկանությունը խուզարկություններ Է անցկացրել վեց հասցեներով եւ կալանքի տակ վերցրել յոթ մարդու:
Հետաքննչական գործողությունները շարունակվում են, մասնավորապես, Բիրմինգեմում եւ երկրի այլ շրջաններում, նշել Է նա: Ռոուլին հավելել Է, որ խորհրդարանի շենքի մերձակայքում, որտեղ կատարվել Է ահաբեկչությունը, ոստիկանությունն իրականացնում Է վերջին հետաքննչական միջոցառումները:
Սքոթլանդ-Յարդը ճշտել Է Լոնդոնի ահաբեկչության զոհերի թվաքանակին վերաբերող տվյալները. զոհվել Է երեք մարդ: Նրանց թվում կան մի քանի երկրների քաղաքացիներ: Սակայն Ռոուլին չի ճշտել, թե հատկապես որ երկրների մասին Է խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



