Հարցումը պարզել Է ռուսաստանցիների համար կառավարման ընդունելի ձեւը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնությունը կառավարման բոլոր ձեւերից նախընտրում Է հանրապետությունը: Ինչպես մարտի 23-ին գրում Է «Իզվեստիա»-ն, այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքները:
Պետական այս կարգն առավել նպատակահարմարն Է համարել հարցվածների 88 տոկոսը:
Հարցման մասնակիցների մեծամասնությունը (68 տոկոսը) դեմ Է արտահայտվել միապետությանը այն դեպքում, երբ 2006 թվականին այդպիսիք կազմում Էին 66 տոկոս, իսկ 2015 թվականին՝ 67 տոկոս:
Հրատարակությունը նաեւ նշում Է, որ 22 տոկոսը «սկզբունքորեն դեմ չԷ» այն բանին, որ իշխանությունը փոխանցվի ժառանգաբար, սակայն նրանք մինչ այժմ երկրում չեն տեսնում միապետի պաշտոնի հարմար թեկնածուի: Իսկ ահա 6 տոկոսը նրանց հետ համաձայն չԷ եւ պնդում Է, որ նման աձնավորություն կա:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



