Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հաշմանդամ երեխաներին տրամադրվել են սայլակներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում մեկ տարվա ընթացքում հաշմանդամության 420 սայլակ են տրամադրվել դրանց կարիքն ունեցողներին: Սայլակ ստանալու կարգի մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության առաջատար մասնագետ Հայկ Մկրտչյանը: Մասնագետի խոսքով՝ հաշմանդամություն ունեցողների թիվը 2016-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 205166, որոնցից 8177-ը հաշմանդամ երեխաներ են եղել:

 «Հաշմանդամի սայլակ տրամադրում են առաջին խմբի հաշմանդամություն և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցողներին: Հաշմանդամության երկրորդ և երրորդ խմբի անձանց չեն տրամադրվում սայլակներ՝ հաշվի առնելով, որ սայլակների կարիքը մեծ մասամբ զգում են առաջին կարգի հաշմանդամություն ունեցողները: Նախարարությունը սայլակ չի տրամադրում նաև դրա կարիքը ժամանակավորապես ունեցողներին: Սայլակները տրամադրվում են երեք տարի ժամկետով: Եթե ժամանակից շուտ՝ մեկ տարի երաշխիքային ժամկետի շրջանակում, սայլակը վնասվում է, տրամադրող կազմակերպությունÕ ¨ պարտավորվում է վերանորոգել, 2-րդ, 3-րդ տարիներին մենք ևս կարող ենք վերանորոգել: Սայլակների բաշխումը կատարվում է «Հանգրվան» ՊՈԱԿ-ում: Պետք է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, հաշմանդամության վիճակը հաստատող փաստաթուղթ, վերականգնողական անհատական ծրագիր: Կան 9 տեսակի սայլակներ, անձը կարող է տեղում ծանոթանալ սայլակի առանձնահատկություններին և ընտրել իրեն հարմար սայլակը: Կարող են դիմել նաև հաշմանդամություն ունեցող անձանց հարազատները՝ ներկայացնելով իրենց անձնագիրը»,- ասաց Հայկ Մկրտչյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 18 տարածքային մարմինների կողմից 2017 թ. հունվարի 23-ից փետրվարի 28-ն իրականացրած 7.641 փորձաքննության արդյունքում սահմանվել է 6.284 անձի հաշմանդամություն, հաշմանդամ չեն ճանաչվել 1.356 անձ:

Առողջապահական կազմակերպությունների ուղեգրերով տարածքային մարմիններում առաջին անգամ փորձաքննվել են 1.720 անձ, որոնցից հաշմանդամություն է սահմանվել 1.345 անձի, հաշմանդամ չեն ճանաչվել 375-ը: Նրանցից 75 անձ ստացել են I–ին խմբի հաշմանդամության կարգավիճակ, 293 անձ՝ II խմբի, 846 անձ՝ III խմբի: «Հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ սահմանվել է  131 երեխայի համար:

  5.921 անձի վերափորձաքննություն է իրականացվել, որոնցից հաշմանդամություն է սահմանվել 4.939 անձի, հաշմանդամ չեն ճանաչվել 982-ը: Նրանցից՝ 70 անձ ստացել են I–ին խմբի հաշմանդամության կարգավիճակ, 860 անձ՝ II խմբի, 3.762 անձ՝ III խմբի:«Հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ սահմանվել է  247 երեխայի: 2017-ի առաջին եռամսյակին հաշմանդամի սայլակ ստացող երեխաների թվաքանակը պարզ կլինի մարտի վերջին:

Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար