Հրաձգություն Վիսկոնսինում. զոհվել է 4 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Վիսկոնսին նահանգում հրաձգության հետևանքով զոհվել է 1 ոստիկան և ևս 3 անձիք։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Կասկածյալը ձերբակալվել է։
Գործակալության տվյալներով՝ հրաձգությունը սկսվել է կենցաղային վեճից հետո, որը տեղի է ունեցել նահանգի հյուսիսի բանկերից մեկում։
Միջադեպերը տեղի են ունեցել նահանգի կենտրոնական Մարաթոն շրջանում։ Սկզբում ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել Ռոտսչայլդ բնակավայրում բանկի մոտ հրաձգության մասին։ 10 րոպե անց համանման պատճառով զանգ է ստացվել հարևոն Շոֆիլդ բնակավայրի փաստաբանական բյուրոյի շրջանից։ Հաջորդ անգամ կրակոցները սկսվել են րոպեներ անց՝ 3 կմ հեռավորության վրա։
Նշվում է, որ շրջաններից մեկի բնակիչների մի մասը տարհանվել է։ Մի քանի ժամ շարունակ դպրոցներում սահմանված է եղել խիստ մեկուսացման ռեժիմ։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



