Ուկրաինան ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ Է խնդրել ԱՄՆ-ից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերագույն ռադան դիմել Է ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ խնդրելով Ուկրաինային տրամադրել ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ եւ նրա հետ կնքել պաշտպանական համաձայնություն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումը պաշտպանել Է պատգամավորների մեծամասնությունը, ինչի մասին մարտի 22-ին հայտնել Է խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Փաստաթղթում նշվում Է, որ ՆԱՏՕ-ից դուրս Վաշինգտոնի հիմնական դաշնակցի կարգավիճակ Է տրամադրվել այնպիսի պետությունների, ինչպիսիք են՝ Ավստրալիան, Նոր Զելանդիան եւ Ճապոնիան, Հարավային Կորեան, Աֆղանստանը եւ Իսրայելը: Խորհրդարանականները նույնպիսի կարգավիճակ են խնդրել նաեւ Ուկրաինայի համար:
Փետրվարին Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Քորթնի Հիլսոնը հայտարարել Էր, որ Վաշինգտոնը կշարունակի լուրջ աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի զինված ուժերին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



