Թիլերսոնի կինն Է նրան համոզել դառնալ ԱՄՆ-ի պետքարտուղար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խոստովանել Է, որ իր կինը՝ Ռենդա Սենթ Քլերն Է իրեն համոզել համաձայնելու Դոնալդ Թրամփի առաջարկած պաշտոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես չԷի ցանկանում այդ աշխատանքը»,-նրա խոսքը մարտի 22-ին մեջբերել Է ամերիկյան մամուլը:
Այն հարցին, թե ինչու Է նա համաձայնել ստանձնել պետքարտուղարի պաշտոնը, Թիլերսոնը պատասխանել Է, թե իր կինն «ասել Է, որ ես պետք Է դա անեմ»: «Իմ կինն Է ինձ համոզել»:
Միաժամանակ Թիլերսոնն ընդգծել Է, որ նախքան ընտրությունները երբեք չԷր հանդիպել Թրամփի հետ, եւ որ ԱՄՆ-ի նախագահն սկզբում իրեն հրավիրել Էր խոսել «աշխարհի մասին»:
«Երբ նա խոսակցության ավարտին ինձ խնդրեց դառնալ պետքարտուղար, ես շփոթված Էի»,-խոստովանել Է Թիլերսոնը:
ԱՄՆ-ի պետքարտուղարը պատմել Է նաեւ, որ նախապես պատրաստվում Էր 2017 թվականի մարտին հեռանալ Exxon Mobil ընկերության ղեկավարի պաշտոնից: «Ես ցանկանում Էի մեկնել ռանչո եւ լինել թռներիս հետ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Մինչև 6 տարեկան երեխաներին տրամադրվող աջակցության ծրագիրը կդառնա մշտական նպաստ
2
ԱՄՆ-ում անօրինական պահվող երեխան վերադարձվեց Հայաստան՝ մորը
3
Արսեն Թորոսյանը` կենսաթոշակների բարձրացման մասին
4
Լավրովը ուղղակի զգուշացնում է Հայաստանին և Կենտրոնական Ասիային
5
Մտածում եմ` իմ երեխան չէ․ քննչական գործողություններ՝ 3-ամյա Տիգրանի հոր մասնակցությամբ



