Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկեն մակեդոնացի մրցավարները
ՍՊՈՐՏՖուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը կսպասարկեն Մակեդոնիան ներկայացնող մրցավարական բրիգադը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղի գլխավոր մրցավարն է Ալեքսանդր Ստավրևը: Նրան այդ հարցում կօգնեն Մարյան Կիրովսկին և Դեյան Կոստադինովը, իսկ 4-րդ մրցավարը կլինի Դեյան Յակիմովսկին:
Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



