Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տիգրանի խոսուն աչքերն ու հայացքը մոռանալ չի լինի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Ջաբրայիլում նահատակված Տիգրան Բերակչյանի ծննդյան օրն է:

Հանդարտ, խելացի մտածող, մեծ սիրտ ունեցող Տիգրանը. հենց այսպես նրան կհիշի ուսուցչուհին՝ Նինա Արամյանը, ով Տիգրանին դասավանդել է ավագ դասարաններում:

«Նա մեր դպրոց եկավ 10-րդ դասարանի կեսերին, քանի որ ուսումնարան էր ընդունվել, բայց հետո թողել էր այն: Տիգրանի համար նոր միջավայր չէր այդ դասարանը, քանի որ նախորդ դպրոցի դասարանցիներից մի քանիսն էլ էին եկել մեզ մոտ:  Շատ ընկերասեր էր Տիգրանը ու խղճով, երբեք կռվի մեջ չէր մտնի, մարդկանց չէր խփի, այլ կհասկացներ խոսքով: Շատ քչախոս էր, երբեք չէր կանգնի, ինչ-որ թեմայի շուրջ չէր բանավիճի, այդ իսկ պատճառով մի փոքր դժվար էր հասկանալ նրան, եթե առանձին չզրուցեիր հետը: Ընկերները մեկ-մեկ կատակներ էին անում, ասում էին՝ շատ խելոք ես, Տիգրանը չէր նեղանում, բայց ինձ հետ որ խոսում էր, ասում էր՝ դե, ընկեր Արամյան, ամեն մեկն իր ձեւով է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է Նինա Արամյանը:

Տիկին Արամյանը մի դեպք  հիշեց, որն իր խոսքով, հավանաբար, այլեւս երբեք չի մոռանա:

«Այն շատ մեծ տպավորություն է գործել ինձ վրա: Մի օր դասարանում երեխաների հետ նստած զրուցում էինք, ամեն մեկն ասում էր, թե ավարտելուց հետո ուր է գնալու, ինչ է սովորելու: Տիգրանն ասաց՝ ես կավարտեմ ու կգնամ ծառայության. մի պահ լռեց ու շարունակեց, ասաց՝ ընկեր Արամյան, ես կգնամ ու էլ հետ չեմ գա: Երեխաներն էլ  լռեցին, զարմացած նայեցին նրան: Ասացի՝ ինչպես թե չես գա, բոլորն էլ պիտի գնան ու հետ գան, այդքան վատ մի տրամադրվի: Ասաց՝ բայց ես վատ տրամադրված չեմ, ներքին ձայնս դա է հուշում է… Եվ նա երբեք չի խուսափել ծառայությունից, չի նեղվել, որ պիտի ավա րտի ու անմիջապես գնա բանակ»:

Տիգրանը 12-րդ դասարանից սկսել էր աշխատել. դասղեկն էլ ամեն կերպ փորձում էր աջակցել, քանի որ գիտեր՝ Տիգրանն ուր է գնում եւ ինչի համար:

«Զրուցեցինք իրար հետ, ասացի՝ Տիգրան ջան, ինչքան կարող եմ, կպահեմ, դե դպրոցում ստուգումներ էին անցկացվում: Գիշերներն աշխատում էր, առավոտյան գալիս էր դասի, մեկ-մեկ քնում էր դասերին: Որ նրան նայեիր, երբեք չէիր հասկանա, որ  սոցիալական խնդիրներ ունեն, լացկանություն չկար նրա մեջ: Հասուն մարդու պես էր իրեն պահում, կարծես արդեն մեծացած լիներ: Բա տեսնեիք՝ աղջիկների հետ ինչքան մեղմ էր վարվում, ոչ մի ավելորդություն չէր անում, ոչ այն պատճառով, որ վախենում էր, այլ իր դաստիարակությունը դա թույլ չէր տալիս»: 

Դասղեկն ասաց, որ նախքան այս դեպքերը վստահ չէր, որ ներկա սերունդը կարող է նման հերոսություններ անել, իսկ այժմ ոչ մի կասկած չունի, որ նրանք միշտ պատրաստ են պաշտպանել հայրենիքի սահմանները:

«Բոլոր ուսուցիչների համար  սա շատ ծանր դեպք էր: Կարծում եմ՝ ընդհանրապես հասարակության վրա այն մեծ ազդեցություն գործեց, սակայն, հավանաբար, միայն որոշակի խավի: Ես չեմ ուզում խորանալ քաղաքականության մեջ, որը մեծ ցավ է պատճառում մեզ: Կասեմ միայն մի բան. մենք մեր մեջ որ խոսում էինք, մտածում էինք՝ եթե հանկարծ մի բան լինի,  ինչ պիտի անեն այս տղաները, բայց նրանք ավելին արեցին, քան սպասում էինք: Սա  մի սպի է, որը, երեւի, ամեն մեկի սրտի մի անկյունում պիտի մնա: Բայց, ցավոք, ես չեմ էլ տեսնում, որ ինչ-որ բան արվում է, ես փոփոխություններ չեմ տեսնում : Չգիտեմ՝ միգուցե լինում են, բայց անտեսանելի՞ են»:

Զրույցի ավարտին տիկին Արամյանը հավելեց.

«Երբեք չեմ մոռանա Տիգրանի աչքերն ու հայացքը, որոնք ավելի քան խոսուն էին: Նրա աչքերում ես միշտ տեսել եմ ինչ-որ մի անհայտություն, բայց նաեւ  խորիմաստություն:  Նրա նկարը տեղադրված է մեր դպրոցում. երբ էլ որ նայում եմ այդ նկարին, միշտ իր այն հայացքն է աչքերիս առաջ գալիս»:

Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճում