Նորվեգիան բավարարել է ապաստան տրամադրելու թուրք զինվորների դիմումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆորվեգիան ապաստան է տվել Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջումից հետո իրենց դիմած չորս սպայի և ռազմական կցորդի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Նորվեգիայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայում ծառայություն իրականացնող թուրք զինվորները հրաժարվել էին վերադառնալ Թուրքիա: Նրանք հայտնել էին, թե որևէ առնչություն չունեն ռազմական հեղաշրջման փորձի հետ, սակայն վախենում են, որ վերադառնալուց հետո կարող են կալանավորվել:
Նորվեգիան ապաստան է տրամադրել նաև զինվորականների ու կցորդի ընտանիքներին: Նրանց բնակության հասցեն գաղտնի է պահվում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



