Երևան, 13.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՄԱԿ-ում ՀՀ Նախագահը փաստեց, որ Երևանն իր անվտանգությունը կարող է ապահովել սեփական ներուժով. քաղաքագետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի բարձր հարթակից վկայում է, որ պաշտոնական Երևանն այսուհետև իր անվտանգությունն ապահովելու հարցում հիմնվելու է ոչ թե միջազգային ճնշման հնարավոր գործոնի, այլ ռազմաքաղաքական և իրավական գործընթացներ կյանքի կոչելու սեփական ներուժի վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով: Ի թիվս այլ թեմաների` նախագահն անդրադարձել է սահմանային լարվածությանն ու Ադրբեջանի գործողություններին: Նա, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում Հայաստանին այլընտրություն չի մնա, քան իրականացնել անհրաժեշտ իրավական ևռազմաքաղաքական քայլեր՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգություննու  խաղաղզարգացումը:

«Իրավական և ռազմաքաղաքական տերմինները կարող են ենթադրել գործողությունների բավական լայն սպեկտոր` սկսած Արցախի անկախության ճանաչումից կամ Հայաստանի Հանրապետության միացնելու գործընթացից մինչև Ադրբեջանի ռազմական պոտենցիալի ոչնչացնելուն ուղղված քայլեր` օգտագործելով, բնականաբար, հայկական բանակի տրամադրության տակ եղած համապատասխան զինատեսակները»,-ասաց քաղաքագետը: Նրա կարծիքով` Սերժ Սարգսյանը, խոսելով նման հարցերի շուրջ ՄԱԿ-ի հարթակից, իր դժգոհությունն է արտահայտում միջազգային հանրությանը` Ադրբեջանին զսպելուն ուղղված թույլ գո րծողությունների կապակցությամբ: «Ըստ էության` մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի սադրանքները մնում են անպատասխան, իսկ գնահատականները հավասարեցված են, հավասար մեղադրանքներ են պարունակում հակամարտող երկու կողմերին: Այս մոտեցումը չի կարող բավարարել պաշտոնական Երևանին»,-նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Իսկ թե ինչ ակնկալել նշյալ հայտարարության հասցեատերերից և հատկապես միջազգային հանրությունից, Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց. «Միանշանակ միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանին դրդի հրաժարվել սադրիչ քաղաքականությունից. ինչու չէ նաև պատժամիջոցների կիրառում և ստիպում, որ Ադրբեջանը վերադառնա խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ և հարցը կարգավորի խաղաղ ճանապարհով»,-ընդգծեց քաղաքագետը` ավելացնելով, որ քանի դեռ այս ամենը չի արվում, Ադրբեջանը շարունակում է սպառնալիք մնալ ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար:

«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Ալի Խամենեիի հուղարկավորությունը տեղի կունենան հուլիսին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում. կրակոցի հետևանքով «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել 14-ամյա տղա Մանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդըԱյս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանՀունիսի 13-ը լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի ծննդյան օրն է Ահազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺամանցից՝ օլիմպիական մարզաձև. երբ և ինչպես ակսեցին ավազի վրա վոլեյբոլ խաղալ. «Փաստ»Ժողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Փրկարարների օգնությամբ քաղաքացիները անվտանգ տեղափոխվել են գետի մյուս կողմ Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 հունիսի). Երկաթուղային վթար Լոռու մարզում. «Փաստ»Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Ինչ վտանգներ են սպառնում ՌուսաստանիցԱրտաքին միջամտության գործոնը. ոչ թե ժողովրդավարություն, այլ կանխորոշված քաղաքական դիրքորոշում. «Փաստ»Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Սպասվող եղանակի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) «Եթե ինձ ինչ-որ բան լինի, ձեզ ձիգ կպահեք». կրտսեր սերժանտ Գարիկ Արևիկյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղում. «Փաստ»Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ Սոթքի կորուստը՝ միլիարդների հաշվով. Ադրբեջանը հրապարակել է նոր տվյալներՉմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանՈ՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ»Եթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ»Ինչպե՞ս «փլուզվեց» ընտրական գործընթացը. փաստերԺողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»Երևանում 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ»Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. ինչպե՞ս պետք է իշխանությունները լուծեին արտաքին պարտադրանքների իրագործման մեխանիզմը. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ»Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ»Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. իրավական տեռորի և արդյունքների խմբագրման ժամանակագրությունը. «Փաստ»ԱԱ-2026. Կանադան ու Բոսնիա-Հերցեգովինան հաղթողին չպարզեցին (ֆոտո, վիդեո) Հայ ձյուդոիստները մեկնել են միջազգային մրցաշարի ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի Անահիտ Ավանեսյանը մասնակցել է դոնորության արշավին Մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության Կանադա – Բոսնիա և Հերցեգովինա հավաքականների հանդիպումը Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու ՄԱԿ-ը ահազանգում է․ համաշխարհային օվկիանոսները հայտնվել են խորացող ճգնաժամի մեջ