Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Վրեժ Սարգսյանի տարեդարձն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մարտի 22-ին ապրիլյան պատերազմի հերոս ՎՐԵԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ծննդյան օրն է։ Վրեժ Սարգսյանը ծնվել է1989թ․ մարտի 21-ին Արագածոտնի մարզիՆոր Եդեսիա գյուղում, սովորել Նոր Եդեսիայի միջնակարգ դպրոցը, 1997թ, ընտանիքի հետտեղափոխվել է Գեղարքունիքի Փոքր Մասրիկգյուղ և ուսումը շարունակել տեղի դպրոցում։Զբաղվում էր գյուղտնտեսությամբ` օգնելովընտանիքին:
2007թ․ զորակոչվում էծառայության, կարգապահ ծառայում է ուվերադառնում տուն, բնութագրվում էրքաջությամբ, անկոտրուn ու վճռական էր,սիրում էր զինվորական գործը։ 2011թ եղբոր՝Սեյրանի հետ նորից անցնում է ծառայության` որպես պայմանագրային,ստանում սերժանտ զին․ կոչում ու նշանակվում ջոկի հրամանատար, լավ ծառայության համար ստանում պատվոգրեր։ Ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ « Հոյակապ տղա էր, ամեն հարցում իրեն ճիշտ էր դրևորում: Պարտադիրզինծառայությունից հետո կամավոր կերպով ընգրկվել է Զինված ուժերում:Ցանկացած հարցում կանգնած էր համայնքի կողքին, միշտ աջակցում էր», նրամասին ասել է Փոքր Մասրիկի գյուղապետը:
Ապրիլի 3ի երեկոյան թշնամուհետ առճակատվելով մերձամարտի է բռնվել, ցուցաբերել անօրինակխիզախություն ու արիություն, կասեցրել է հակառակորդի ներթափանցումը մերպաշտպանության խորք՝ մեծաթիվ կորուստներ հասցնելով թշնամուն, սակայնգրադի պայթյունից հերոսաբար զոհվում է։ Հետմահու պարգևատրվել էՀայաստանի Հանրապետության «Արիություն» և Արցախի «Մարտականծառայության» մեդալներով։ Ծնունդդ Շնորհավոր, հերոս Հայորդի։ Քո սխրանքանմահ է, քո անունը` մեր սրտերում։
Նյութը` Արմինե ՊՈՂՈՍՅԱՆ



