Ում անունն է տալու Սերժ Սարգսյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ1in.am / Սերժ Սարգսյանը պատրաստվում է մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ անցկացվելու է Հայաստանին նվիրված ներդրումային համաժողով: Նման համաժողովի պայմանավորվածություն ձեռք է բերվել նախորդ տարեվերջին Սարգսյանի ԱՄԷ կատարած պաշտոնական այցի ընթացքում: Սերժ Սարգսյանը փորձելու է արաբական ներդրումներ ներգրավել Հայաստանի տնտեսություն:
Ներդրումների օդի և ջրի նման անհրաժեշտությունը կասկած չի հարուցում, կասկած է հարուցում այն, որ Սերժ Սարգսյանն է այն գործիչը, որը կարող է Հայաստանի համար ապահովել ներդրումային գրավչություն: Դրա պարզ վկայությունը նրա նախագահության տասնամյակի ընթացքում Հայաստանի ներդրումային անապատն է: Տասնամյակի ընթացքում Հայաստանին եթե հաջողվել է արտաքին ֆինանսական մեծ միջոցներ ներգրավել, ապա միայն արտաքին հսկայական պարտքի միջոցով, որը տասը տարվա ընթացքում հասցվել է ՀՆԱ-ի կեսից ավելիին: Հայաստանը ըստ էության տասը տարի ապրում է պարտքով:
շարունակությունը՝ կայքում



