Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


7 բժշկական պատճառ՝ ինչու հոգնածությունը չի անցնում

ԼԱՅՖ

168.am-ը գրում է.

Ձեզ կարող է թվալ, թե խնդիրը քնի պակասն է, հագեցած գրաֆիկը կամ սովորական ալարկոտությունը, բայց հյուծվածության պատճառները կարող են ավելի լուրջ լինել։ Lifer.com.ua կայքը ներկայացրել է 7 բժշկական պատճառ, թե ինչու հոգնածությունը չի անցնում։

1. Անեմիա։ Եթե բժշկին բողոքում եք մշտական հոգնածությունից, նա, ամենայն հավանականությամբ, կստուգի անեմիայի կամ վահանաձև գեղձի խանգարման առկայությունը։ Անեմիայի դեպքում արյունն անհրաժեշտ քանակով թթվածին չի հասցնում օրգանիզմին։ Սրա ամենատարածված պատճառը երկաթի անբավարար քանակն է։ Բացի հոգնածությունից՝ անեմիան հաճախ ուղեկցվում է սովի զգացումով և գլխացավով։

2. Վահանաձև գեղձի խնդիրներ։ Եթե վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիր ունեք, օրինակ՝ հիպոթիրեոզ, հոգնածությունից բացի՝ մաշկի չորություն, հաճախակի փորկապություն, ինչպես նաև էներգիայի բացակայություն կզգաք։ Օրգանիզմում հիպոթիրեոզը զարգանում է, երբ վահանաձև գեղձը բավարար չափով չի արտադրում որոշակի հորմոններ։

3. Նախադիաբետ կամ դիաբետ։ Եթե արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձր է, արյան շրջանառությունը կարող է խանգարվել, ինչի արդյունքում բջիջներն անհրաժեշտ քանակով սննդարար նյութեր և թթվածին չեն ստանում, և դուք հոգնածություն եք զգում։ Արյան մեջ շաքարի բարձր մակարդակի արդյունքում առաջանում է նաև քրոնիկական բորբոքում, ինչը ևս կարող է հյուծվածություն առաջացնել։

4. Դեպրեսիա։ Եթե մշտապես հոգնածություն եք զգում, առավոտյան չեք ցանկանում վեր կենալ կամ չեք կարողանում քնել, հնարավոր է՝ տառապում եք դեպրեսիայով։ Հարկավոր է ստուգում անցնել՝ հասկանալու համար՝ արդյո՞ք առկա է դեպրեսիվ խանգարում, և որոշելու էմոցիոնալ վիճակը։ Հիշեք նաև, որ դեպրեսիան, ալկոհոլի չարաշահումն ու հոգնածությունը սերտորեն կապված են։ Երբեմն մարդիկ փորձում են դեպրեսիան բուժել ալկոհոլի օգնությամբ, և արդյունքում՝ հոգնածություն են զգում։

5. Խնդիրներ աղիների հետ, կամ որոշակի սնունդը չմարսել։ Եթե սխալ սնունդ եք օգտագործում, աղիների բջջային կառուցվածքը կարող է փոխվել, ինչի արդյունքում սպիտակուցները կարող են հայտնվել արյան մեջ, որտեղ նրանք անելիք չունեն։ Արդյունքում՝ բորբոքային ռեակցիա կառաջանա։ Դա կարող է արտահայտվել այտուցների, հյուծվածության, տրամադրության անկման, գլխացավերի և ավելորդ քաշի տեսքով։

6. Անդրենալինային հոգնածություն։ Սա բժշկական տերմին չէ, և արևմտյան շատ մասնագետներ այն չեն ընդունում։ Խնդիրն այն է, որ չափազանց բարդ է այն վեր հանել լաբորատոր անալիզների օգնությամբ։ Անալիզները հաճախ վկայում են մակերիկամների անբավարարության, էնդոկրին կամ հորմոնալ խանգարումների մասին, ինչը կապված է անբավարար քանակով հորմոնների արտադրության հետ։ Այդ հորմոնալ անհավասարակշռությունը կարող է սթրեսային իրավիճակի, աշխատավայրում մշտական սրթեսի, քիչ քնելու, ֆիզիկական ծանրաբեռնվածության, սխալ սնվելու, թմրամիջոցների և ալկոհոլի չարաշահման արդյունք լինել։ Այս ամենը հանգեցնում է սթրեսի հորմոնի գերարտադրության, ինչի արդյունքում հյուծվածություն եք զգում։

7. Վարակի առկայություն։ Գերհոգնածության գանգատների դեպքում բժիշկները հաճախ են ստուգում վարակների առկայությունը, քանի որ որոշ վարակներ ծայրահեղ հոգնածության զգացման պատճառ են դառնում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները