Օհանյանը ներողությու՞ն է խնդրել Երանոսյանից
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մարտի 14-ին Ջրառատում փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եւ ՕՐՕ դաշինքի համակիրների միջեւ տեղի ունեցած բախման կապակցությամբ Լեւոն Երանոսյանը եւ այդ բախման հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած տուժողներից մեկի հայրը հանդիպել են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ եւ որոշել հաշտվել: Տեղյա՞կ են արդյոք այդ մասին ՕՐՕ-ի առաջնորդները. այս հարցի պատասխանը պարզելու համար «Ժողովուրդ»-ը որոշեց այցելել դաշինքի շտաբ: Ներկայանալով՝ տեղեկացրինք, որ ցանկանում ենք զրուցել Ս. Օհանյանի կամ Վ. Օսկանյանի հետ: Երբ շտաբի աշխատակիցներից մոտեցան այդ մասին հաղորդելու Վարդան Օսկանյանին, վերջինս նախ՝ փորձեց խուսափել մեզ հետ հանդիպելուց, ապա՝ մեր հարցը լսելուն պես հորդորեց անջատել ձայնագրիչը եւ հեռացավ շտաբից: Այդ պահին մեզ մոտեցան դաշինքի համակիր երիտասարդներ եւ սկսեցին հետաքրքվել, թե ինչ հարցով ենք եկել, ապա հորդորեցին դուրս գալ: Մենք, սակայն, շտաբի միջանցքում նկատեցինք Սեյրան Օհանյանին եւ մոտեցանք նրան: Վերջինս եւս սկզբում հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, սակայն մեր համառ հարցադրումներին, ի վերջո, համաձայնեց արձագանքել:
շարունակությունը՝ կայքում



