Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը ազատ Է արձակվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը դուրս Է գրվել Կահիրեի զինվորական հոսպիտալից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Youm Al Sabe թերթը:
Եգիպտոսի նախկին նախագահը վերջնականապես ազատություն Է ստացել այն բանից հետո, երբ մարտի 13-ին երկրի Գլխավոր դատախազությունը հավանություն տվեց կալանքից նրան ազատելուն՝ կապված ցուցարարների զոհվելուն մեղսակցության գործով Վերաքննիչ դատարանի արդարացնող դատավճռի հետ: Մինչդեռ պետութան նախկին ղեկավարի փաստաբան Ֆարիդ ադ Դիբը ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ Մուբարաքը դեռեւս գտնվում Է հոսպիտալում: «Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Մուբարաքը դեռեւս գտնվում Է հոսպիտալում, այլ ոչ թե տանը»,-հայտարարել Է դատապաշտպանը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



