Ճապոնիայում սկսվել Է սակուրայի ծաղկման սեզոնը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Ճապոնիայում սակուրայի ծաղկման սեզոնը կարելի Է համարել բացված: Առաջին ծաղիկներն են հայտնվել Տոկիոյի Յասուկունի սինտոիստական տաճարում բալենու հեռավորարեւելյան տարատեսակի հատուկ «ստուգիչ» ծառին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այս տարի վերջին ինը տարում առաջին անգամ Ճապոնիայի մայրաքաղաքում սակուրան ծաղկել Է նույնիսկ ավելի շուտ, քան ավելի հարավային տարածաշրջաններում: Ըստ որում, օդերեւութաբանների վիճակագրության համաձայն՝ Տոկիոյում դա տեղի Է ունեցել, ինչպես եւ անցյալ տարի, սովորականից հինգ օր շուտ:
Պատասխանատու աշխատակիցն առավոտյան այցելել Է Յասուկունիի տաճար, անձամբ հավաստել ճյուղերին վարդագույն բողբոջները եւ հայտարարել. «Տոկիոյում սակուրան ծաղկել Է»:
Հեռավորարեւելյան բալենու լրիվ ծաղկման ժամանակը համընկնում Է մարտի վերջին կամ ապրիլի սկզբին, երբ զբոսայգիներն ու պուրակները թաղվում են վարդագույնի տարբեր երանգների ծաղիկների մեջ: Այդ օրերին հազարավոր մարդիկ են այցելում երկրի բոլոր զբոսայգիները եւ զանգվածային զբոսախնջույքներ կազմակերպում ծառերի տակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



