Երևան, 16.Օգոստոս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ընդամենը 4–6 հազար մարդ է Արցախն ազատագրել. Մնացածը թիկունքում թալանով են զբաղվել»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Past.am-ի հյուրն է կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը

– Պարոն Շահնազարյան, Ձեզ համար, որպես մեր ժողովրդի արժեքային համակարգն ուսումնասիրած մարդու, ինչպիսի՞ն էր Հաց բերողի կերպարը: Այն ի՞նչ տեղ կարող է զբաղեցնել մեր ժողովրդի կյանքում:

– Կգա ժամանակ, նրա արձանը կկանգնեցնեն քաղաքում: Իբրև` խորհրդանիշ:

– Իսկ հաց տալը, որպես այդպիսին, ի՞նչ է մեզ համար: Այն իր տեղն ունի՞ մեր արժեքային համակարգի մեջ:

– Իհարկե: Նույնիսկ Մխիթար Գոշի Դատաստանագրքում կա այն մասին, որ ամեն մարդ կարող էր անցնել մրգի այգով ու միրգ ուտել, եթե օտարական է: Բայց հետը չտանի: Պարզապես ինչքան ուզում է` ուտի: Նման օրենք կար: Միաժամանակ հայերը նաև դռան առաջ դնում էին ուտելիք, որ անցորդը, եթե հանդիպեր, ուտեր:

Անկախ ամեն ինչից հայը ուտելուն հաց ուտել է ասում: Որովհետև երբ տունը մարդ է մտել, նրա առաջ հաց են դրել, կապ չունի` կասի սովա՞ծ է, թե` չէ: Եվ այս սովորությունը դեռ որոշ չափով Հայաստանում պահպանված է: Ի տարբերություն շատ այլ երկրների, որտեղ անպայման պետք է հարցնեն այդ մասին:

– Իսկ իշխանության վարքագիծն այս մարդու նկատմամբ, նրա արածի նկատմամբ ո՞նց եք գնահատում: Համարժե՞ք էր եղածին:


– Այդ հարցի պատասխանը բոլորը գիտեն: Եվ բոլորի կարծիքն էլ նույնն է: Պարզապես մի մասին ձեռ է տալիս` այսպես է ասում, մի մասին ձեռ է տալիս` այնպես է ասում: Բայց իրականում, ներքևից սկսած, վերևից` վերջացրած, իշխանամետ, ընդդիմադիր, բոլորն էլ գիտեն ինչն ինչոց է:

– Այդ դեպքում իշխանությունը նրանից ի՞նչ վախ կարող էր ունենալ: Նման մարդուց` հաց տվող մարդուց:

– Դա իմանալու համար պետք է կարդալ Քաջ Նազարը:

– Շատերը պահանջում են նրան հուղարկավորել Եռաբլուրում: Դա Դուք տեղին համարո՞ւմ եք:

– Եռաբլուրը Արցախում զոհված ազատամարտիկների համար է: Դրա համար է նախատեսված պարզապես:

– Հասմիկ Պապյանը և այլք առաջարկում են հուղարկավորել երևանամերձ մի տարածքում ու մատուռ կառուցել վրան:

– Չգիտեմ: Պետք է մտածել: Այս պահին չեմ հասկանում, թե դրա իմաստը որը կլինի:

– Նրա արածը մեզ ինչ–որ բան հիշեցրե՞ց մեր ազգային տեսակի առումով:

– Եթե մարդկանց մեջ չլիներ այդ արժեքը` ուրիշին հասնելու, օգնելու, ապա չէր հիշեցնի: Նշանակում է մարդկանց մեջ կա այդ արժեքը:

– Կարո՞ղ ենք ասել, որ նաև բարոյական նոր լիցք հաղորդեց:

– Միանշանակ:

– Գտե՞ք որն է հետաքրքիրը. այս մարդու քայլը կարծես առավել գնահատվեց երիտասարդների կողմից: Նրանք ոգևորվեցին, ի պաշտպանություն դուրս եկան փողոց: Իրո՞ք մեր երիտասարդն այսօր կարիք ունի հոգեկան սնունդի:

– Ես մի անգամ արդեն ասել եմ` մենք հրաշալի երիտասարդություն ունենք: Չնայած ամեն ինչ արվեց, որ այդպիսի երիտասարդություն չլինի: Հեռուստատեսությամբ, տարբեր լրատվամիջոցներով փորձեցին այլասերել նրան, այլևայլ գաղափարներ քարոզել: Սակայն, հակառակ այդ ամենի, նրա գեները չկարողացան սպանել:

Իսկ ինչ վերաբերվում է մեր` ավագ սերնդին, ապա նրա մասին գովասանքները ընդամենը հեքիաթներ են: Հենց մեր սերունդն է, որ չի թողնում երիտասարդությունը շնչի, ապրի: Մեր սերնդի մարդիկ կառչած են տորթի ինչ–որ կտորից ու խեղդում են երիտասարդներին, նրանց գործ չեն տալիս, չեն թողնում ասպարեզ գան: Չեն ուզում նրանց տալ այս երկիրը:
Մինչև մեր սերնդի մարդիկ չվերանան, չմահանան–գնան, այս երկիրը չի դզվի:

Որովհետև մեր սերդի մեջ մարդիկ կան, որ դժբախտ են զգում իրենց, քանի որ Արևը չեն կարողանում կուլ տալ: Զարթնում են առավոտյան ու անհանգստանում` մի՞թե Արևը չեմ կարող կուլ տալ: Ինչ ուզում ես արա, այդ մարդիկ չեն կարող կշտանալ:

Այնպես որ, այս մարդիկ անգամ իրենց երեխաներին չեն թողնի երևան գան: Այսպիսին է մեր սերունդը: Մնացածը հեքիաթներ են: Մի երկու լավ դպրոց է եղել Երևանում` կիսառուսական–բան, ասում են լավ դպրոց ենք ունեցել: Իսկ ո՞վ է տեղյակ, թե ինչ է կատարվել շրջաններում, հեռավոր բնակավայրերում: Ո՞նց էին 5–10 հոգով հարձակվում մեկի վրա` ձեռքից հացը խլում: Պատվավորը նա էր համարվում, ով կարողանար մեկին ճնշել:

Նույն բանն էլ այսօր շարունակվում է: Թե չէ այդ ինչո՞ւ չեն հրապարակում 37 թվի մատնիչների անունները: Որովհետև նույն ընտանիքները մինչև հիմա իրենց գործունեությունն են շարունակում:

Էդ որ ասում են մեր սերունդը Արցախը գրավել է, այնքան էլ այդպես չէ: Ընդամենը 4–6 հազար մարդու մասին է խոսքը, որ այդ գործն արեց: Մնացածը թիկունքում թալանով է զբաղվել: Իսկ 4–6 հազար մարդը էդ ի՜նչ քանակություն է այսքան մարդու մեջ:
Հիմա մի բան է մնում` ամեն ինչ մենք պետք է անենք, որպեսզի ծառայենք մեր նոր սերնդին: Սա’ պետք է լինի մեր առաջնային խնդիրը: Որովհետև մեր սերնդի մարդկանց 90%–ը սրիկաներ են: Ես էլ` նրանց մեջ:

SOHR. Աս-Սուվեյդայի հարյուրավոր բնակիչներ զանգվածային բողոքի ցույցեր են անցկացրել Բեռնատարի ու մարդատարի վթարից տուժածներից մեկը մահացել է Արկադի Դումիկյանի համերգին ընդառաջ քաղաքը կաթվածահար է ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցները Ալյասկայում բանակցությունները մեզ մոտեցնում են անհրաժեշտ լուծումներին․ Պուտին Ծովազարդ գյուղում հրդեհ է բռնկվել Գազ չի լինելու ՀՆԱ-ում ինտեգրման ամենամեծ ներդրումը նշված է Հայաստանում և Ղրղզստանում Պուտինը պшտերազմը դադարեցնելու մտադրություն չունի. Կալլաս Mehr. Երևանի և Բաքվի միջև համաձայնագրում կան իրավական անորոշություններ, որոնք կարող են խանգարել դրա իրականացմանը Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին «Hyundai Elantra»-ը մասամբ հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Միքայել Սրբազանի կալանքի երկարացումը վախեցման գործիք է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ Reuters. Թրամփն ու Պուտինն Ալյասկայում քննարկել են տարածքային հնարավոր զիջումները ԵՄ-ն որոշում է կայացրել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Պուտին-Թրամփ հանդիպումից հետո Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա 2 վիրավոր Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն Մատենադարանին է փոխանցվել 1861թ․ «Հիշատակարան սերնդոց Տէր Գաբրիէլի Երևանցւոյ» ձեռագիրը Սամվել Կարապետյանի գործը` վճռորոշ Հայաստանի ապագայի համար․ InDepthNews Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա 2 վիրավոր Վերջին երկու օրվա ընթացքում Պակիստանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 300 մարդ է զոհվել Արևմուտքը Հայաստանի անվտանգությունն ապահովելու ռեսուրս չունի. Արմեն ՄանվելյանԹրամփի բանավոր խոսքը երաշխիք չէ, ուժային ներկայություն է պետք. Ավետիք ՉալաբյանBRICS-ի ղեկավարները պետք է աջակցեն Պուտինի և Թրամփի խաղաղության ձգտմանը. Աբրահամ Հովեյան Երևանում «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը. կա տուժած Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Ադրբեջանի գործընկերոջը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված նվաճումների կապակցությամբ Իշխանության մի թևը չգիտի, թե ինչ է անում մյուսը ԱՄՆ, թե՞ ԵԱՏՄ. Ռուսաստանը սրում է հարցը Պաշտպանության նախարարությունը կրկին խաբում է հանրությանը Դատարանը շտապում է Միքայել Աջապահյանի հարցում Ճամբարակ-Վարդենիս ճանապարհին «Hyundai Elantra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում․ կան տուժածներ Զոհերի մայրերի պայքարը` մեզ օրինակ ու առաջնորդ. Դավիթ ՍարգսյանԱռաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Ալլա Պուգաչովան հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունիցՉուվաշիայում մտածել են, թե ինչպես միաժամանակ աճեցնել գայլուկ և ստանալ արևային էներգիա Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել․ կա տուժած Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շնորհավորանքը Կապան քաղաքի տոնի առթիվ Գեղարքունիքի մարզում մոտ 37կմ ճանապարհահատվածներում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ «Սև այրին» 20 տարվա ընթացքում սպանել է 11 ամուսնու․ Իրանում ընթանում է սկանդալային դատավարությունը Վերջին մեկ օրում Կամչատկայում 50 ստորգետնյա ցնցում է գրանցվել՝ 3.5-ից մինչև 6.5 մագնիտուդ ուժգնությամբ Զելենսկին երկուշաբթի Վաշինգտոնում Թրամփի հետ կքննարկի մի շարք հարցեր Կենտրոն վարչական շրջանում գազանջատումներ կլինեն ՌԴ-ն և ԱՄՆ-ն դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու, բայց նախագահների հանդիպումը Ալյասկայում արդեն առաջընթաց է․ Ռուբիո Օգոստոսի 17-ին Հայ Եկեղեցին կնշի Վերափոխման տոնը Հայտնաբերվել են ալկոհոլային կեղծ խմիչքներ. Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացահայտումը Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում Փաշինյանն ընդունակ չէ կառավարելու երկիրը. քաղաքացիՈչ թե խաղաղության պայմանագիր է, այլ նախընտրական բուկլետ. Ավետիք ՔերոբյանՌուսաստանի դեմ պատժամիջոցների մասին մտածելու կարիք դեռ չկա․ Թրամփ