Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Առաջիկա օրերին ջերմաստիճանը կիջնի մինչև 6 աստիճանով, սպասվում են տեղումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Հոկտեմբերի առաջին 3 օրերին հանրապետությունում կդիտվի անկայուն եղանակ, և հոկտեմբերի 2-ից օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պե տի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքով` միջին կլիմայական ցուցանիշների համեմատ հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ օդի միջին ջերմաստիճանը 5 աստիճանով ցածր է լինում: «Հոկտեմբերի 1-3-ը հանրապետության տարածքում եղանակը որոշակիորեն անկայուն կլինի, 1-ին և 3-ին հիմնականում հյուսիսային շրջանաներում, իսկ հոկտեմբերի 2-ին ցիկլոնի անցման պայմաններում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում: Ջերմային ֆոնը ամսի 1-ին կմնա անփոփոխ, իսկ արդեն հոկտեմբերի 2-ից  կներթափանցեն որոշակի ցուրտ օդային հոսանքներ ու օդի ջերմաստիճանը կն վազի 3-4 աստիճանով»,-տեղեկացրեց Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով` եթե սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերակային ժամերին կտատանվի 27-29 աստիճանների սահմաններում, ապա հոկտեմբերի 2-5-ին ցերեկը ջերմաստիճանը չի գերազանցի 25-27 աստիճանը: «Հոկտեմբերի 6-ից հետո հանրապետությունը կգտնվի ցիկլոնի ազդեցության գոտում, ժամանակ առ ժամանակ կդիտվեն տեղումներ, հոկտեմբերի 6-ից հետո պետք է ակնկալել օդի ջերմաստիճանի նվազում ևս 3-4 աստիճանով»,-ավելացրեց Գագիկ Սուրենյանը:

Նա միևնույն ժամանակ նշեց, որ այս տարվա հոկտեմբերը կանխատեսում են նորմայի սահմաններում, որը համահունչ է ՀՀ բազմամյա կրիմայական պայմաններին:

Ողջ ամսվա ընթացքում, ըստ Սուրենյանի, Արարատի ու Արմավիր մարզերում ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն ամսվա առաջին տասնօրյակում, երբ օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 26-28  աստիճանի, իսկ ամսվա արդեն 2-րդ և 3-րդ տասնօրյակներում, պայմանավորված արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ, օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին հնարավոր է նվազի -1 +1 աստիճան:

Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ամսվա առաջին օրերին օդի ջերմաստիճանը կտատանվի 20-24 աստիճանի սահմաններում, իսկ ամսվա 2-րդ և 3-րդ տասնօրյակներում գիշերը սպասվում է մինչև -6 -2 աստիճան ցուրտ:

Լոռիում ամսվա առաջին օրերին սպասվում է 22-26 տաքություն, երկրորդ տասնօրյակում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի -4 -2-ի:

Տավուշում առաջին օրերին օդի ջերմաստիճանը բավականին բարձր կլինի, սպասվում է 25-28 աստիճան տաքություն, իսկ ամսվա 2-րդ տասնօրյակում օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կարող է նվազել -2 +3 աստիճան:

Սյունիքում ամսվա առաջին օրերին ջերմաստիճանը կբարձրանա մինչև 26-30 աստիճան, 2-րդ տասնօրյակում գիշերային ժամերին կդիտվի 0 +5 աստիճան:

Մայրաքաղաքում ամսվա առաջին տասնօրյակում հիմնականում կդիտվի 25-27աստիճան տաքություն, իսկ 2-րդ և 3-րդ տասնօրյակներում չի բացառվում, որ գիշերային ժամերին դիտվի 1 աստիճան ցրտից 1 աստիճան տաքություն:

Գագիկ Սուրենյանը նշեց, որ այս պահին ցրտահարություններ չեն կանխատեսում, առանձին օրերին հնարավոր ցածր ջերմաստիճանի մասին կտեղեկացնեն նախօրոք:

 

«Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ»Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարողանում ապահովել Բաքվից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ապշերոնայան բնակավայրերի տարրական կենցաղային պայմանները․ Ոսկանյան Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԻնչ կլինի, եթե մեկ ամսով ամբողջ աշխարհում ինտերնետն անջատվիՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը «Մերձավոր Արևելքում սա կոչվում է «հրադադար»»․ Արտակ Զաքարյան Ռուս-ուկրաինական և իրանա-ամերիկյան դիմակայության ֆոնին՝ ՀՀ իշխանությանը հանձնարարվել է լավագույնս կատարել խամաճիկի դերը. Աբրահամյան Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանՈրտե՞ղ է Հայաստանի վարդագույն կիրճը, որի մասին քչերը գիտենԿլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Ինչո՞ւ են մոծակները որոշ մարդկանց ավելի հաճախ խայթում, քան մյուսներին