Գիտնականները խորհուրդ են տալիս չխուսափել բարդ աշխատանքից
ԼԱՅՖԳիտնականները բազմաթիվ հետազոտությունների արդյունքում բացահայտել են, որ բարդ աշխատանքը կարող է ուղեղն ակտիվ պահել նույնիսկ տարեց տարիքում: Այս մասին տեղեկացնում է The Independent-ը:

Համաձայն հետազոտության՝ նրանք, ում աշխատանքը պահանջում է մեծ մտավոր աշխատանք, ավելի մեծ հնարավորություն ունեն տարեց տարիքում պահպանելու իմացական գործառույթները, իսկ ավելի կոնկրետ՝ հիշողությունը և տեղեկատվությունը մշակելու արագությունը:

Գիտնականները ուսումնասիրության ընթացքում մասնագիտությունները բաժանել են ըստ բարդության մակարդակի: Առաջին շարքերում են փաստաբանները, վիրաբույժները և պայմանական դատապարտվածների հսկիչները: Իսկ շինարարներն ու օպերատորները հայտնվել են ցուցակի զգալիորեն ստորին հատվածներում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



