ԱՄԷ-ում ստեղծել են Երջանկության աշխարհում առաջին խորհուրդը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրաբական Միացյալ Էմիրություններում հիմնել են Երջանկության աշխարհում առաջին խորհուրդը, որը կներկայացնի Global Happiness Report տարեկան գլոբալ հաշվետվությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Arabian Business հրատարակությանը:
Հաշվետվությունը ներկայացվելու Է ԱՄԷ-ում անցկացվող World Government Summit ամենամյա կառավարական գագաթնաժողովում:
Նրա խոսքով՝ «այսօր աշխարհին նոր մոտեցում Է հարկավոր մարդկության երջանկությանը հասնելու հարցում, այն պետք Է հիմնվի համագործակցության եւ ինտեգրացման ջանքերի, ընդհանուրի եւ շփման կետերի որոնման վրա՝ դրական արժեքների ամրապնդման համար»: Այս նպատակին հասնելու համար փոփոխություններ են անհրաժեշտ աշխարհում կառավարական մարմինների աշխատանքում եւ «միջազգային կազմակերպությունների նպատակների իսկական մարմնավորում»:
Հայտարարությունը նվիրված Է մարտի 20-ին Երջանկության միջազգային օրվա տոնակատարությանը: Այս կերպ, նշել Է ԱՄԷ-ի վարչապետը, երկիրը «դրական ուղերձ Է հղում աշխարհին»:
Խորհուրդը հավաքվելու Է տարեկան երկու անգամ: Այն նաեւ վարչական աջակցություն Է ստանալու ՄԱԿ-ից:
Երջանկության համաշխարհային խորհուրդը կգլխավորի Կոլումբիական համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը: Սաքսը ամերիկացի հայտնի տնտեսագետ Է, «շոկային թերապիայի» մշակողներից մեկն Է համարվում ՌԴ-ում, Բոլիվիայում, Լեհաստանում: Աշխատել Է Բորիս Ելցինի տնտեսական խորհրդականների խմբի կազմում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



