Մոուրինյոն նախընտրում է հաղթել Եվրոպայի լիգայում, քան լինել 4-րդը Պրեմիեր լիգայում
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախընտրում է հաղթել Եվրոպայի լիգայում, քան լինել 4-րդը Պրեմիեր լիգայում:
«Կնախընտրեի, որ հաղթեինք Եվրոպայի լիգայում, քանի որ այն հնարավորություն կտա մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղերին: Սակայն, հնարավոր է, որ մենք չհաղթենք Եվրոպայի լիգայում, այդ դեպքում հարկավոր է Պրեմիեր լիգայում 4-րդ տեղով ավարտել պայքարը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մոուրինյոն:
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 52 միավորով 5-րդ տեղում է: Առաջատար «Չելսի»-ին ունի 69 միավոր:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



